03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն Նիկոլն ա. լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա

Ընտրություններն անխոս լեգիտիմ են։ Չմասնակցողների մի մասը երկրում չէր, մի մասը պիտի Նիկոլին ընտրեր ու ալարել ա հասնի ընտրատեղամաս, մտածելով, որ առանց իրան էլ կանցնի։ Մի մասը իհարկե չի գնացել, քանի որ ոչ էս իշխանությանն ա վստահում, ոչ էլ նախորդների հավեսը ունի։

Վստահաբար որոշակի ճնշումներ, խախտումներ, պետական ռեսուրսի ներգրավում եղել է, բայց դրանց ազդեցությունը վերջնական արդյունքի վրա մեծ չէ։ Ընդհանուր առմամբ կասկած չի առաջացնում, որ սա է ժողովրդի մեծամասնության կամքը։ Նիկոլի համար շատ վատ է իրականում, որ ՀՀԿ֊ն չանցավ, բայց ինքը դա դեռ չի գիտակցում, քանի որ չափազանց ագահ է ու անձնական վրեժխնդրության հարց է լուծում։

ՀՀԿ֊ի ներկայությունը մշտապես հնարավորություն կտար կրկին ու կրկին հիշատակել իրենց, սլաքները թեքել իրանց վրա, շեղել բուն թեման անցյալի դրվագներով։ Հիմա էդ հնարավորությունը չի լինելու ու մեկը ես անկեղծ ուրախ եմ։ Ռուսի ասած мальчик для битья չունենք։ Ինքն էլ անկասկած լեգիտիմ առաջնորդ ա։ Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն ինքն ա։ Լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա։

Գնա՛ց:

Վազգեն Սաղաթելյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ