02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում է արտախորհրդարանական ուժերին «զուգահեռ խորհրդարան» կազմավորել

Ընտրարշավը սկսվելուց՝ «Ազատություն» ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս եւ դրան զուգահեռ:

Կարծում եմ, եթե ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերը (իսկ ընտրությունների արդյունքներից արդեն պարզ է, որ դա քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն է) իրոք համարում են, որ ասելիք/անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտում, ապա՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ, պետք է սկսեն քաղաքական արտադրանք տալ.

1. օրենսդրական նախաձեռնություններ,

2. ժողովրդական դիվանագիտություն,

3. իշխանությունների վերահսկողություն:

Այս ամենի առավել արդյունավետ իրականացումը տեսնում եմ Զուգահեռ Խորհրդարան կազմավորելու միջոցով, որը կդառնա համալիր եւ համակարգային կառուցողական հակակշիռ գերկենտրոնացված իշխանությանը: Այդտեղ տարբեր քաղաքական ուժեր կքննարկեն (թեեւ կարող են անգամ չքվեարկել) օրենսդրական նախաձեռնությունները, կհասցնեն դրանք անհրաժեշտ որակի եւ կփոխանցեն ընտրված խորհրդարանին: Նաեւ կխմորվեն քաղաքական օրակարգերը եւ երկրի զարգացման ռազմավարությունները, որոնց արդյունքները եւս կշրջանառվեն, այդ թվում՝ կփոխանցվեն նոր խորհրդարանին: Եվ այս ամենը, անկախ այդ արտադրանքում առկա քննադատության դոզայից՝ բարեկամաբար եւ սիրով:

Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ 
«Ժառանգություն» կուսակցության անդամ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ