13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կառավարման համակարգի դիմազրկումն առաջիկա ամիսներին շարունակվելու է

Հայաստանում այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների ընդհանուր ուղղվածությունն ու բովանդակությունը թույլ է տալիս ասել, որ երկրի կառավարման համակարգի դիմազրկումն ու մասնագիտական մակարդակի անկումն առաջիկա ամիսներին շարունակվելու է:

2008թ. նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության տարբեր օղակներում հայտնված ԱԺՄ-ածին գործիչների հավանական դուրսմղումը միայն կարագացնի կառավարման համակարգի հետագա քաղքենացումն ու բարոյալքումը: Խորհրդարանական ընդդիմության քառակուսին իրական կենդանության ու գործունակության նշաններ ցույց չի տալիս և դրա համար, թերևս, կան լուրջ, խորքային պատճառներ: Հայաստանում ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լուրջ մասնագիտական վերլուծության կարիքն ունի, սակայն չկա այն պետական օղակը, որը կցանկանա այդ աշխատանքի նախաձեռնողը դառնալ և ունակ կլինի ստացված արդյունքները դիտարկել որպես գործնական ծրագրերի նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ հիմք:

Արման Մելիքյանի Facebook-յան էջից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ