18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դերենիկ Դումանյանը շնորհավորեց կանանց

”Ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության օրը, մեր լավագույն, ամենասիրված ու ամենասպասված տոներից մեկն է։ Ես մաղթում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք, ձեր երեխաներն առողջ լինեն, իսկ ամուսինները` ձեր թիկունքին ամուր կանգնած։ Ուզում եմ, որ միշտ ապահովված լինեք և բավականություն ստանաք ձեր աշխատանքից”,-շնորհավորելով նախարարության կին աշխատակիցներին` ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա ընդգծեց առողջապահության ոլորտում աշխատող կանանց դերը, ովքեր անհանգիստ գիշերներ են անցկացնում ոչ միայն իրենց երեխաների ու հարազատների, այլև բոլորի կյանքիևառողջությանհամար։

”Ես ուրախ եմ, որ մեր կին բուժաշխատողները բարձր են պահում  մասնագիտության պատիվը։ Որպեսառողջապահությաննախարար ես իմ հիմնական խնդիրներից մեկը համարում եմ առաջիկա տարիներին ձեզ համար արժանավայել վարձատրություն ապահովելը”,-հավելեց նախարարի պաշտոնակատարը` կանանց մաղթելով, որ նրանց յուրաքանչյուր օրը տոն լինի, որ մշտապես շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ։

Դերենիկ Դումանյանը մի խումբ աշխատակցուհիների  առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև կանանց տոնի կապակցությամբ պարգևատրեց պատվոգրով։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ