25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սե՛րժ, դու օրենքով պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում

Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։

Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է՝ օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար։ Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդադատություն է։

Հույս ունեմ, դու կհրավիրվես ՀՀ ուժային կառույցներից որևէ մեկը քո խոսքերը աապացուցելու հիմնավորելու համար: Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ:

Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավի քիչ լինելու մասին իմ արած հայտարարությանը, պետք է նշեմ, որ ես վերահաստատում եմ իմ խոսքփերը։ Այո՛, 12 օրը շատ քիչ է, բայց պետք է քեզ ու քո գաղափարակիցներին հիասթափեցնեմ․ մենք 12 օրում էլ կարողացանք բոլորին ներկայացնել այն, ինչ կա ու բացատրել, թե մեր թիմը ինչ ներուժ ունի ու ինչեր կարող է անել։

Լավ օր եմ քեզ մաղթում, հարգելի՛ Սերժ, հույս ունեմ, որ գրառում անելուց զատ դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը՝ հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում․․․ օրինակ՝ վերջապես կգնես այն տունը, որը այսքան ժամանակ խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք»։

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ