23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սասնա Ծռերի առաջին համարը ոստիկանապետին մեղադրո՞ւմ է /տեսանյութ/

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ԱԺ ընտրություններին մասնակցեց 10/49 ընտրատեղամասում։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը  վստահություն հայտնեց, որ ընտրություններում ժողովուրդն անպայման կասի իր խոսքը, քանի որ այն շատ կարևոր է։

Ինչ վերաբերում է  նախընտրական քարոզարշավին, ապա, ըստ նրա, խառը ժամանակներ էին և բնականաբար իրենց ուզած հավասարությունը չէր կարող լինել։

«Այս ընտրությունը մի միջանկյալ փուլ է, որը համոզված եմ մեզ կտանի ազատ, արդար, հավասար և թափանցիկ ընտրությունների։ Այժմ կա ազատություն, մնացածը մենք և ժողովուրդը կապահովենք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի այն հայտարարությանը, որ իրականացվել է աննախադեպ քարոզարաշավ, Վարուժան Ավետիսյանն ասաց, թե ոստիկանապետը չէ, որ պետք է ասի՝ քարոզարաշվն ինչպես է անցկացվել։

«Այդ ամենը նրա պարտականությունների մեջ ընդհանրապես չի մտնում։ Մեր պատակերացրած Հայաստանում առահասարակ ոստիկանապետերը պետք է  զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց և քաղաքականության մեջ մտնելուց։ Սա անցումային վիճակ է, հուսանք, որ առաջիկայում այլևս նման երևույթների ականատես չենք լինի»,- շեշտեց Վ. Ավետիսյանը։

Նա հորդորեց, որպեսզի ընտրողներն ակտիվ լինեն, մասնակցեն ընտրություններին և գիտակցված ձևով իրենց կամքն արտահայտեն հանուն Հայաստանի Հանրապետության։

Նշենք, որ ըստ ոստիկանության տվյալների, ընտրելու իրավունք ունի 2 մլն 573 հազար 779 ընտրող, մոտավորապես 10 հազարով ավելին, քան նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ