02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եռաբլուրում տեղի է ունենում ՍՈւ-25-ի ավիավթարից զոհված օդաչուների հուղարկավորությունը

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում դեկտեմբերի 4-ին ՍՈւ-25 ինքնաթիռի ավիավթարից զոհված օդաչուներ ԶՈՒ փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի հուղարկավարությունը։

Արարողությանը մասնակցեցին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, օդաչուների հարազատներն ու ծառայակիցները։

«ՀՀ ողջ Զինված ուժերի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր ծնողներին։ Պարոնայք սպանե′ր, դեկտեմբերի 4-ին դուք բարձրացաք երկինք ու մնացիք այնտեղ։ Շնորհակալություն», – իր խոսքում ասաց ԶՈՒ ԳՇ պետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին առավոտյան կորել էր կապը Գյումրիից ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 ինքնաթիռի հետ։ Ժամեր անց ինքնաթիռը հայտնաբերվեց կործանված։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ