28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանին գործ ստեղծող վարչապետ է պետք. Վահագն Հովնանյան

Գործարար Վահագն Հովնանյանի խոսքով, կառավարության հրաժարականը պիտի ժողովուրդը զգա:

“Կուտակային կենսաթոշակային համակարգը հաջողված չէր, ես խորը չմտա, բայց ամեն քայլերով ինքը օրենքով չէր արել. ժողովուրդը անակնկալի եկավ: Մարդերու դրամը կպակսեր, եթե բարեբեր ժամանակ լիներ, ուրիշ բան”,-ասաց Հովնանյանը:

Անցած վեց տարվա ընթացքում Հովնանյանի կարծիքով երկիրը առաջ չէր գնում եւ մի օր ժողովուրդը պիտի պոռթկար: “Պիտի հետեւեն ժողովուրդին, որ չարեցին”,-ասաց Հովնանյանը:

Գործարարի կարծիքով Հայաստանին “գործ ստեղծող վարչապետ է պետք”: “Պետք չի փողը բանկերի մեջ քնացներ: Պետք է աշխատացնել”,-ասաց նա:

“Պզտիկ բիզնեսները պիտի մեծանան: Հազոր ու մի տեսակ գյուղերի մեջ նոր ճամփաներ պիտի ունենանք, Դիլիջանի բանկի կենտրոնի շենքը փողը ծախսեին այդտեղ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ