08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը. Տ. Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ`

 

Սիրելի մայրեր, քույրեր և կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու ևս մեկ հրաշալի առիթ է:

Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, որի հանդեպ խոնարհումը վերածվել է պաշտամունքի: Ու բնավ զարմանալի չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը:

Հազարամյակների մեր պատմության բոլոր վճռորոշ պահերին հայ կինն ապացուցել է, որ իր փխրուն ուսերին կարող է տանել բոլոր դժվարություններն ու սատար կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն: Դուք նաև դրանով եք ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունն  ու մեր ժողովրդի հարատևության առհավատչյան:

Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով մեր կողքին եք ու շարունակում եք ձեր ներդրումն ունենալ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործում:

Սիրելի մայրեր, քույրեր և կանայք,

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, քաջառողջություն եմ մաղթում ձեզ և թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքն ու պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը, ինչպես նաև որդիական սերը ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:

 

                       

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ