18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ամեն ինչ էլ եղել է. բոլորն էլ պետք է իրենց թալանածը հետ բերեն. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սպիտակի ավերիչ երկրաշարժից երեսուն տարի հետո աղետի գոտու գոյությունը պայմանավորում է միջոցների անարդյանավետ կառավարմամբ։

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում, նա, մասնավորապես, ասաց. «Ցանկացած գումար պետք է ճիշտ կազմակերպվի, չփոշիանա, հիմնական բացթողումը, որ ճիշտ կառավարում չի իրականացվել»։
Հարցին՝ թալանով, կոռուպցիայով պայմանավորված չէ՞ արդյոք աղետու գոտու գոյությունը, Ծառուկյանն արձագանքեց. «Ամեն ինչ էլ եղել է, պետք է հետեւողական լինել, օրենքի առաջ բոլորը հավասար են, կապ չունի ով ա՝ ես եմ, Պողոսն ա, Պետրոսն ա, օրենքի ու օրինականության առաջ բոլորը հավասար են, եթե կա փաստաթուղթ, կա հիմնավորում, ուրեմն բոլորն էլ պետք է իրենց թալանածը հետ բերեն»:

ԲՀԿ առաջնորդը համոզված է՝ հնարավոր է աղետի գոտին վերականգնել, պետական բյուջեն դա թույլ է տալիս։ «Անհնարին ոչինչ չկա»,–նշում է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ