23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քանի դեռ ԱԱԾ չեն կանչել, ասեմ՝ ինչու է նվաստացվում բանակն ու ժողովրդի հաղթանակը

Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին:

Եւ փառք Աստծուն, փառք մեր բանակին ու զինվորին, սպային ու հրամանատարին, կամավորականին ու առյուծածին մայրերին: 

Մեր անպարտ բանակի մարտունակությունն ու սպառազինումը, երկրի պաշտպանունակության, անվտանգության հարցերը մայկա -տռուսիկի մակարդակի իջեցնելու արդյունքում որոշ ուժեր ու գործիչներ նվաստացրին մեր հաղթանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հաղթանակը: 

Ինչո՞ւ է շարունակ խոսվում բանակի մասին, այն էլ՝ նման տոնայնությամբ: Ինչո՞ւ է այդքան հետեւողականորեն փորձ արվում վերահաստատել իրենց իսկ շրջանառած դրույթը, թե մեր բանակը ապրիլյան պատերազմի շրջանում իբր պարտվել է:

Նման հրապարակային վարքը մի քանի նպատակ է հետապնդում: Դրանցից մեկը, հանրային ընկալման մեջ այն մոտեցումն ամրագրելն է, թե ամեն ինչ խայտառակ վատ էր, իրենք եկան եւ արդեն ամեն ինչ հրաշալի է, իսկ ինչն էլ հրաշալի չէ, անցյալի վերապրուկ է: Եւ նա, ով համարձակվում է այլ կարծիք հայտնել, ԱԱԾ են կանչում:

Քանի դեռ ԱԱԾ տանելու հերթը ինձ չի հասել, ասում եմ՝ չեք հաջողելու մեր հզոր զինվորների, կամավորակաների, սպայական կազմի հերոսությունը, ժողովրդի հաղթանակը ոտնատակ տալ: Չեք հաջողելու: Այո մենք դուխով ենք, բայց ոչ ինչ-որ մեկի, այլ Աստծո Հոգով:

Ասեմ, որ տեսանյութը 2016թ. դեկտեմբերի 16-ին է արվել: Էդ հրամանատարներին ԱԱԾ չկանչեք, թե Շարմազանովին ինչի են դիրքեր թողել: Ֆեյսբուքյան հանրագրում գրում է Էդուարդ Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ