26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես «բռնացնել» ամուսնուն դավաճանության մեջ

Հայտնի փաստ է` տղամարդիկ սիրում են “ձախ գնալ”, եւ նրանց 80 տոկոսը գոնե մեկ անգամ դավաճանել է իրենց սիրած աղջկան կամ ավելի վատ` կնոջը: Նույնիսկ եթե դուք գեղեցիկ եք, հոգատար, մի խոսքով` իդեալական, միեւնույնն է, ապահովագրված չեք դավաճանությունից: Եվ եթե մեկ անգամյա դավաճանությունը երբեմն չի էլ իմացվում կամ իմանալու դեպքում` ներում են, ապա դավաճանությունը, որը տարիներ է տեւում, չի ների իրեն հարգող ոչ մի կին: Սակայն ինչպես կարելի է պարզել դավաճանությունը:

Սկզբի համար անհրաժեշտ է ուշադիր լինել նոր սովորույթներին, որոնք ձեռք է բերել ձեր ամուսինը:

  1. Ուշադրություն դարձրեք նրա հեռախոսին եւ նրա վերաբերմունքին իր հեռախոսի հանդեպ: Եթե նախկինում նրա հեռախոսը ամենուրեք կարող էր ընկած լինել, իսկ հիմա անընդհատ նրա ձեռքերում է, զանգերին տարօրինակ կերպով է պատասխանում, ավելի շատ խոսւոմ է` փակվելով լոգարանում, ուրեմն մի բան այն չէ: Եթե ամուսնու հեռախոսի վրա կոդ է հայտնվել, նրա հաղորդագրությունները միշտ ջնջված են, ուրեմն նա ինչ-որ բան է թաքցնում ձեզնից:
  2. Ամուսինը հետաքրքրությունը կորցրել է ձեր առօրյայի նկատմամբ, չի հարցնում, թե ինչով եք զբաղվում, չի խանդում, կրկին անհանգստանալու առիթ կա:
  3. Սեռական կյանքում ձեր նկատմամբ սառչելը նույնպես ապացույց է նրա, որ ամուսինը դավաճանում է, հատկապես` եթե նախկինում սեր սեռական կյանքը շատ ակտիվ էր:
  4. Ընտանեկան բյուջեի անակնյալ նվազումը եւս կարող է նշան լինել, որ այդ փողերն ամուսինն ուրիշ կնոջ վրա է սկսել ծախսել:
  5. Ձեր ամուսինը, որը նախկինում երբեք մեծ ուշադրություն չի դարձրել իր արտաքինին, հիմա սկսել է երկար ժամանակ տրամադրել իր խնամքին, ուշադիր է հագուստի, օծանելիքի ընտրության հարցում, սա եւս դավաճանության նշան կարող է լինել:
  6. Սնունդից հրաժարվելը: Եթե նախկինում ձեր ամուսինը միշտ սիրով էր ուտում ձեր պատրաստածը, գովում դրանք, իսկ հիմա հրաժարվում է ընթրիքից կամ փնովում ուտելիքը, եւս նշան է, որ նրան հիմա այլ կնոջ պատրաստած ուտեսներն ավելի են դուր գալիս:
  7. Նոր ու գաղտնի ընկերներ: Եթե ձեր ամուսինն ասւոմ է, որ գնում է ընկերոջը հանդիպելու, սակայն համառորեն չի նշում, թե որ ընկերոջ հետ, ուրեմն դա կարող է ոչ թե ընկեր, այլ ընկերուհի լինել:
  8.  Ժամերով համացանցում նստելը, որեւէ բանով ուշադրությունը չշեղելը եւս կարող է նշան լինել, որ ձեր ամուսինն այնտեղ անհայտ կնոջ հետ է շփվում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ