23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի նեոբոլշևիկյան ռեժիմը խուճապի մեջ է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Նեոբոլշիկյան ռեժիմը Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, ծրագրեր ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում է ատելության դոզան, իրականացնում է հակաքարոզչություն, կիրառում է վարչական ռեսուրս՝ Բերիայի և «Գեստապոյի» օրինակով․ Ֆեյսբուքյան եթերով հայտարարեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։

Իր ձիուն սենատոր կարգած Կալիգուլայի օրինակով, ըստ Շարմազանովի, Փաշինյանը դեպուտատ ու նախարար է կարգում իր հետ քայլ արած երիտասարդներին․ «Մենք գնում ենք դեպի ամենաթողություն»,- եզրակացրեց Շարմազանովը։

Նա նաև անդրադարձավ վարչական ռեսուրսի կիրառմանը, ասաց՝ օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ-ի օգտին, հրավիրում են ոստիկանություն, բացատրական զրույցներ ունենում, թե չարժե աշխատել հանրապետականի համար․ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ որևէ մեկի մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ կանչել ոստիկանություն և ասել՝ մի աշխատեք հանրապետականի համար»։

Վերջում նա կոչ արեց սատարել իրենց, քանի որ «միայն հանրապետականն է, որ կարող է դեմն առնել այս դիկտատորական մթնոլորտի»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ