20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել. Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայոց ցեղասպանության թեմային։

Էրդողանը այդ առնչությամբ մասնավորապես ասել է. «Ցեղասպանության հարցը եկեք թողնենք պատմաբաններին: Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել: Մենք պատրաստ ենք ամեն տեսակ քննարկումների»:

Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերին, ասել է.

«Այս պահին Թուրքիայում ապրում է շուրջ 100.000 հայ։ Սրանցից միայն 30 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մնացածը Հայաստանից արտագաղթած ու մեր երկրում հաստատված ապօրինի միգրանտներ են։ Բայց մենք նրանց չասացինք, թե դուք Թուրքիայի քաղաքացիներ չեք և ձեզ վտարում ենք մեր երկրից։ Մենք մարդկայնորեն վարվեցինք նրանց հետ և այդպես էլ շարունակում ենք։ Նրանք մինչև հիմա շարունակում են ապրել մեր երկրում»։

Հիշեցնենք, որ Էրդողանի՝ Արգենտինա կատարած այցից առաջ, արգենտինահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել։

ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ