23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա. Ժիրայր Սեֆիլյան /տեսանյութ/

«Սահմանապահ հատվածում մեր ժողովուրդը պետք է զինված լինի: Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի և հայ մարդը զենք  կրելու հնարավորություն պետք է ունենա: Զենք հասկացողությունը սուրբ հասկացողություն է, որից տարիներ շարունակ մեր հայ ժողովուրդը զրկված է եղել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և հավելեց՝ ապագայում պետք է զինել ժողովդրին: 

Ներքին զորքերի լուծարման խնդրին անդրադառնալով Սեֆիլյանը նշեց, որ դրան կարծես թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ է համաձայն. «Մենք տեղյակ ենք, որ այս ամիսների ընթացքում ներքին զորքերից գումարտակ առ գումարտակ սկսել են սահմանապահ զինված ուժերին օժանդակողի դերում լինել: Ես ունեմ տեղեկություն, որ այդ պատճառով ներքին զորքերից հազարավոր մարդիկ դուրս են եկել»,-նշեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ