Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ԱԺ նախագահի որդին արձագանքեց
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1394773032,6697_1396532866.jpeg)
Այսօր լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն Աժ նախագահ՝ Հովիկ Աբրահամյանի որդին մասնակից է եղել օրենքով գող Գևորգ Մելիքյանի ծեծի կազմակերպմանը:Արգամ Աբրահամյանը հերքել է տեղեկատվությունը: Արձագանքելով ապատեղեկատվությանը նա տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
Հայտարարություն
Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը , եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաեւ իմ անունը: Նախ նշեմ, որ Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլեւ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եւ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որեւէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել:
Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ իրենց ապատեղեկատվությունը ու անբարեխղճությունը փորձում են որպես ճշմարտություն մատուցել` իմ անունը շահարկելով:
Արգամ Աբրահամյան
03.04.2014