17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մի կերպ է կանխել սահման մեկնած ոստիկանների բունտը. Հրապարակ

Մենք գրել էինք, որ ոստիկանության ներքին զորքերում ծառայող ոստիկանները չէին համակերպվում 15 օրով հայ-ադրբեջանական սահման մեկնելու հետ, ավելին՝ նրանց մի քանի ամիս է, ինչ չէին վճարում 32 հազար հավելյալ գումարը՝ սահմանում ծառայություն իրականացնելու համար։

Մենք տեղեկացանք, որ արդեն երեկ ոստիկանների բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխան գումարը։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է նախըտրական այս գործընթացների հետ, քանի որ արդեն իսկ ոստիկանների մոտ դժգոհություն կար, իսկ գումարի փոխանցման ավելի երկար ձգձգումը կարող էր բունտ առաջացնել։ Ինչը այս շրջանում ձեռնտու չէ ակտիվ քարոզչություն իրականացնող իշխանություններին։

Նշենք նաեւ, որ ոստիկաններին խոստացել էին գումարը փոխանցել դեկտեմբերին, բայց այս դեպքում շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու։

Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին վտանգավոր կետերում ծառայության:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ