20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան

Մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որը անհնարին էր, որը ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, որ հնարավոր չի հաղթել, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, թե ինչ մարդիկ  ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին», – հայտարարեց Սասուն Միքայելյանը։

Հիշեցնենք, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է Թալինից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ