27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու Նիկոլը մտափոխվեց ու շտապեց արձակուրդ գնալ

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրվանից արձակուրդում կլինի: Այդ մասին նա ազադարարեց նախօրեին՝ Ֆեյսբուքում. «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»:

Ի դեպ, ընդամենը 3 օր առաջ, Փաշինյանը կարծես չէր մտածում արձակուրդի մասին: Նոյեմբերի 23-ին լրագրողների հարցին ի պատասխան, թե չի պատրաստվում արդյոք քարոզարշավով պայմանավորված արձակուրդ վերցնել, որպեսզի քարոզարշավին նրա մասնակցությունը չդիտարկվի որպես պաշտոնական դիրքի չարաշահում,  Փաշինյանը բացասական պատասխան էր տվել:

Իսկ նրա աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շտապել էր Ֆեյսբուքում պարզաբանել, թե  ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները նախընտրական շրջանում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Էդուարդ Աղաջանյանը  ԸՕ էր ցիտել, մեջբերել էր ԸՕ 91-րդ հոդվածը: Ասել է թե, իշխանությունը իրավական հիմնավորում ուներ, բայց հանկարծ Փաշինյանը որոշեց այնուամենայնիվ, արձակուրդ վերցնել:

Ուշագրավ է, որ նա այդ որոշումը կայացրեց նոյեմբերի 25-ից՝ «արտառոց» համաերեւանյան երթից հետո, երբ վարչապետի պաշտոնակատարն ու նախարարները մի խումբ համակիրների ուղեկցությամբ 9 ժամ 25 րոպե քայլեցին , կտրեցին անցան 37.5 կմ:  Եթն այդ , ի դեպ, իսկապես «արտառոց» կարելի էր համարել հեղափոխականության տեսանկյունից, քանի որ Փաշինյանի ակնկալած զանգվածը չհավաքվեց:

Երթը սակավամարդ էր, ինչը ստիպեց իշխանության ներկայացուցիչներին երթից հետո Ֆեյսբուքը ողողել գրառումներով, թե իրենց ուժի ցուցադրության նպատակ չունեին, թե  այդպիսով ազդարարում էին ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության մեկնարկը: Ինչեւէ, եթե քայլելը կօգնի տնտեսությանը, քայլեք, եթե առանց տնտեսական ծրագրերի ու հայեցակարգային մոտեցումների, կարելի է տնտեսական հեղափոխությւոն անել, փորձեք: Սա, թերեւս  քննարկման այլ թեմա է:

Տվյալ պարագայում ուշագրավն այն է, որ արձակուրդ գնալու որոշումը Փաշինյանը կայացրեց սակավամարդ երթից հետո, գուցե հասկացավ, որ կրկին «քայլելն» է օրակարգ բերվելու, հասարակությանը «տաք» պահելու համար: Այս դեպքում, իհարկե, պետական գործերը դժվար թե կարողանա համատեղել երկշաբաթյա քայլքի հետ: Բայց անակնկալ արձակուրդի որոշումը հնարավոր է մեկ այլ պատճառ ունի:

Դեկտեմբերի 6-ին Պետերբուրգում պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Լուկաշենկո-Փաշինյան լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ում Փաշինյանի համար հեշտ չի լինելու: Cам кашу заварил сам и расхлебывай. Խաչատուրովի հետկանչի թնջուկը Փաշինյանն ինքը պետք է լուծի ու չի բացառվում, որ արձակուրդը հենց այս խառնաշփոթից դուրս գալու նպատակ է հետապնդում:  Քանի որ  հետքայլ անել չի կարող ու ակնհայտորեն, ՀԱՊԿ անդամ Բելառուսն ու Ղազախստանն էլ չեն զիջելու, գուցե այդպես՝ արձակուրդով Փաշինյանը փորձում է խուսանավել ու ՀԱՊԿ գործընկերների հետ բանակցելու ծանր գործը թողնել նախագահ Արմեն Սարգսյանին:

Ի դեպ, օրեր առաջ Փաշինյանին նման կոչ էր արել  ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը:

«Կոչ եմ անում վարչապետին, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ի նիստին մասնակցի ոչ թե ինքը, այլ Հանրապետության նախագահը»,-հայտարարել էր Շահնազարյանը: Գուցե Փաշինյանը լսել է խորհուրդը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ