12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մի դեպքում Հրաչ է, մյուսում` Հրաչիկ. վկայականները կթվայնացվեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել ”Քաղաքացիական կացության ակտերի մասին” օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ բոլորիս շրջապատում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր բախվել են տեղեկանք ստանալու, հերթ կանգնելու խնդրի հետ:

”Օրինակ` մի դեպքում Հրաչ է, մյուս դեպքում` Հրաչիկ, անձնագրում ու ծննդյան վկայականներում այլ բաներ են գրված, սա մարդկանցից մի քանի օր, ներվեր է տանում”,-ասաց նախարարը` հավելելով, որ համակարգը թվայնացվելու է, ամուսնության, ծննդյան ու մահվան բոլոր վկայականները պետք է լինեն թվային:

Ընտրողների ցուցակում մահացախ անձինք չեն լինելու: Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում թղթային գրանցամատյան, փաստաթղթերը և դիմումները պատրաստվում են ձեռագիր: Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում: Նշված համակարգը ՀՀ ամբողջ տարածքում նախատեսվում է ավարտել 2014թ. մայիս-հունիսին: Սակայն գործող օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը նախատեսի էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում և համակարգի կիրառման պարտավորություն: Այս հասկացություններն օրենսդրություն ներմուծելու նպատակ ունեն առաջարկվող լրացումները, որոնք հնարավորություն կտան հստակեցնել ՔԿԱԳ համակարգը և ներդնել էլեկտրոնային գրանցման համակարգ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ