Հաղթողներ ու պարտվողներ չկան /վիդեո/
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համոզված է, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա որոշման նման որոշումներն են, որ գալիս են ամրպնդելու երկրում իրավակարգն ու ժողովրդավարությունը, և սա նպաստելու է ՀՀ սոցիալական ապահովության հետագա զարգացմանը: Այս մասին նախարարը խոսեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ երեկվա որոշումը ցույց տվեց քաղաքական ընդդիմությունը հասունության աստիճանն ու նաև քաղաքացիական հասարակության բարձր կեցվածքը:
Նախարարը նշեց, որ այնպես չէ, որ նախքան ՍԴ որոշումը տեսանելի չէր Կառավարությանն ու ԱԺ-ին, որ օրենքը թերություններ ունի: ՛՛Սակայն ՍԴ-ի պոտենցիան այս հարցում մի քանի անգամ ավելի մեծ է, քան այս մյուս մարմիններինը: Եթե կարծում եք, որ պիտի օրենսդրություն ունենանք, որ երբևէ չպիտի ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչվի, ապա ՍԴ-ի առկայությունն անիմաստ է՛՛:
Ինչ վերաբերում է մտահոգություններին կատարել վճարումներ, թե չէ, ապա Թովմասյանը շեշտեց, որ օրենքը շարունակում է գործել մինչև սեպտեմբերի 30-ն այն տեսքով, որով մինչև հիմա գործել է: ՛՛Այս օերնքի բոլոր դրույթներն ենթակա են կիրառման և կառաջացնեն իրավական խնդիրներ, եթե չկիրառվեն՛՛,-նշեց նա:
Հարցին, թե ինչ էր նշանակում, որ լինելու է վերահաշվարկ, նախարարը բացատրեց, որ դա լինելու է սեպտեմբերի 30-ից հետո, եթե օրինակ որոշվի, որ ոչ թե հինգ տոկոս է պահում արվելու, այլ ավելի քիչ տոկոս, ապա այդ դեպքում մինչ այդ հավաքված գումարները կսկսեն հաշվարկվել՝ ըստ նոր տոկոսի:
Նա ևս մեկ անգամ հայտարարեց. ՛՛Այս պահին դրանք հակասահմանդրական չեն, հակասահմանդրական կլինեն սեպտեմբերի 30-ից՛՛:
Վերջինս շեշտեց՝ չի կարող ասել, թե ինչ կլինի սեպտեմբերի 30-ից հետո, սակայն աշխատանքային խումբը կաշխատի այդ ուղղությամբ: ՛՛Հուսով եմ, որ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը մասնակից կլինեն, քանի որ բոլորիս նկատաակն էլ նույնն է: Նպատակը մեկն է ունենալ ավելի արդյունավետ համակարգ, և ՍԴ-ը որոշումն էլ օգտակար է լինելու բարձրացված խնդիրները քննության առարկա դարձնելու՛՛:
Դիտարկմանը, թե դիմող կողմն այլ կարծիք է հայտնում, ստացվում են հակասություններ, նա արձագանքեց. ՛՛Եթե մենք տարբեր կարծիքներ ունենք, չի նշանակում, որ մեկը հաղթել է, մեկը պարտվել, չի նշանակում, որ բարիկադների մյուս կողմում ենք ու համոզված եմ, որ քննարկումների ժամանակ երկխոսւթյան կգանք
Պարտվողներ ու հաղթողներ չկան, եթե նման որոշումները նապստում են մեր իրավական համակարգի զարգացմանը և ես պատարստ եմ առաջին պարտվողը լինել: