Ոչ մի երկրում քաղաքացու եկամուտը հենց այնպես չեն հայտարարագրում. Արփինե Հովհաննիսյան
Ընդհանուր հայտարարագրում պետությունը կատարում է, որպեսզի հետո հարկի 18-65 տարեկան քաղաքացիներին։ Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Երկրի հարցը» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։
«Ընդհանուր հայտարարագրումը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության 18-65 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայացնի հայտարարագրում։ Աշխարհի ոչ մի երկրում , որտեղ գործում է այդպիսի հայտարարագրում, դա չի արվում հենց այնպես, սա պետության կողմից ծախս է, որը պետությունը կատարում է, որպեսզի հետո հարկի կամ տեսնի քաղաքացու եկամուտը։ Իսկ գիտե՞ք՝ ինչի պետք է տեսնի։ Առաջինը այն էր, որ 18-65 տարեկանը պետք է ցույց տա իր եկամուտը, որ հարկվի՝ անկախ նրանից արտագնա աշխատանքի մեկնածն է, թե ուրիշ մեկն է։
Այս գաղափարը, ՀՀԿ–ականի կարծիքով, չպետք է առաջանար, երբ կառավարությունը բարեկեցությունը բարձրացնելու ոչ մի քայլ չի կատարել։
ԱԺ փոխխոսնակը նաեւ անդրադարձավ նպաստառուների հարցին. «Փաշինյանն էլ երեկ ասում էր, որ սկզբունքը պետք է փոխվի, որ յուրաքանչյուր երեխա ունեցողի կտան նպաստը, իսկ այս համակարգը վատն է։ Մենք այսօր 105 հազար ընտանիք նպաստ ստացող ունենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք նպաստը տան այն ընտանիքներին, որոնք երեխա ունեն։ Սամվել Ալեքսանյանի երեխաներն էլ են նպաստ ստանալո՞ւ»,–զարմացավ նա։
Ավելի վաղ հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որի համաձայն, 2020 թվականից եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:
Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ: