29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը կօգնի տուժած գյուղացիներին

Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով եղանակի պատճառած վերջին վնասների մասին, նշեց, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մի քանի անգամ խորհրդակցություն է եղել այս թեմայով:

՛՛Շուրջ 11.500 հեկտարի վրա արձանագրվել են վնասներ, ու այսօր մարզպետներն ու Գյուղատնտեության նախարարն ուսումնասիրում են՝ ըստ տնտեսությունների ու փորձում են գնահատել վնասի չափը”,-տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը ու շեշտեց, որ գյուղատնտեսական տարում դեռ ժամանակ կա շտկելու այն վնասները, որ եղանակը հասցրել է, և Կառավարությունն օգնելու է գյուղացիներին, որ ստանան լրացուցիչ տարբեր տիպի օգնություն, որ կորցրած տարի չլինի: 

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ խոսքը վեց միլիարդ վարկային ներդրումների մասին է: ՛՛Ինչպես նախորդ տարի Արմավիրի մարզում օգնեցինք, այս տարի նույն գործիքը կօգտագործենք՛՛,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ