Կա քաղաքական կուսակցություն, որն իր վրա է ուզում տանել այդ «սևի» խնդիրը /տեսանյութ/
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, ասաց, որ իր պատկերացմամբ կունենանք շատ հանգիստ և հանդարտ քարոզարշավ, որի ժամանակ բոլորը կունենան իրենց գաղափարները արտահայտելու հնարավորություն:
«Ես կցանկանայի, որ մարդիկ ասեին ես հենց այն վարչապետն եմ, որին մեր քաղաքական կուսակցությունը առաջադրում է ընտրությունների ժամանակ»,-նշեց Պողոսյանը:
Հիշեցնելով հանրության մեջ վերջին շրջանում բուռն քննարկման ենթարկված «սևի» և «սպիտակի» բաժանման գաղափարը՝ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ դա կարծես դարձել է մի քանի կուսակցությունների նախընտրական փիառ մոտեցումը. «Կա քաղաքական կուսակցություն, որը իր վրա է ուզում տանել այդ «սևի» խնդիրը, մնացածը առայժմ միայն խոսում են լավ ծրագրերից ու լավ մոտեցումներից»:
Պողոսյանը նշեց՝ ընտրության արդյունքների ճշմարտացիության վրա որևէ մեկը կասկած չի հարուցի, և խոսքի ու մտքի ազատությունը ևս հնարավոր կլինի ամբողջությամբ տեղ հասցնել հանրությանը.
«Իսկ քաղաքական գործիչներին կմաղթեմ, որ իսկապես մշակեն այն մոտեցումների նկարագրումը, որը իսկապես խոսելու է իրենց ծրագրերից»:
Մանրամասները՝ տեսանյութում: