23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ-ը ծերացող բռնապետների ակումբ է. Ռուբեն Մեհրաբյան /տեսանյութ/

Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին գոնե հաղթողների մասով անակնկալների չի սպասում:

«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 9-ին ջախջախիչ հաղթանակ է տանելու, 70 տոկոսից ավելի ձայն կստանա, 2-րդ տեղում էլ հայտնվելու շանսեր ունի ԲՀԿ-ն: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ է լինելու ընտրություններից հետո՝ տնտեսական դաշտում, արտաքին քաղաքականության ուղղությամբ: Մոտեցումներն առայժմ հղկված չեն»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ շատ փոփոխությունների հետ միասին՝ պետք է չմոռանալ Սահմանադրության մասին:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀԱՊԿ-ում առաջացած խառնաշփոթին, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց.

«ՀԱՊԿ-ում չկա ո՛չ հավաքականություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ պայմանագիր: Այն ծերացող բռնապետերի մի ակումբ է: Նույնիսկ ջենթլմենական պայմանավորվածությունները չեն հարգում: Գլխավոր քարտուղար ունենալու իրավունքը տրված էր ոչ թե Խաչատուրովին, այլ՝ Հայաստանին: Նշում են, թե պետք է սկզբում հետ  կանչեին, նոր գործողություններ ձեռնարկեին, բայց կարծում եմ՝ սա չլիներ, այլ պատճառ էին ման գալու, ու խնդիրների էինք բախվելու: Տեսնում ենք, որ առիթ են ման գալիս՝ Հայաստանին իր «տեղը ցույց տալու» համար: ՀԱՊԿ կոչված այդ գազանանոցում Հայաստանը սպիտակ ագռավ է: Երբ Ադրբեջանը ռմբակոծում է Տավուշի մարզը, անդամ երկրները սա չեն դիտարկում հարձակում իրենց վրա, ավելին՝  ռազմատեխնիկական ոլորտում հարաբերություններն են խորացնում այդ երկրի հետ: Կարծում եմ՝ կառույցից դուրս գալ անհրաժեշտ չէ, ուղղակի Հայաստանն իրեն կաշկանդված չպետք է զգա»:

 Ավելին՝ տեսանյութում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ