Քաղցկեղների 30 տոկոսը կենսակերպի փոփոխության շնորհիվ կարող է կանխվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ քաղցկեղների ավելի քան 30 տոկոսը կարելի է կանխել կենսակերպի փոփոխության միջոցով:
AFP-ն հաղորդում է, որ քաղցկեղի համար ամենավտանգավորն ալկոհոլի և ծխախոտի օգտագործումն է, քիչ մրգերով ու բանջարեղենով սննդակարգը և ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը:
ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը հայտնել է, որ ծխախոտը քաղցկեղի համար ամենավտանգավոր գործոնն է, որը պատճառ է հանդիսանում քաղցկեղից մահացությունների 22 տոկոսի և թոքի քաղցկեղից մահացությունների 71 տոկոսի համար:
Այդ իսկ պատճառով ծխելուց հրաժարվելը կարող է օգնել կանխել քաղցկեղի առաջացումը։
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում քաղցկեղի հետևանքով տարվա ընթացքում 7.6 միլիոն մարդ է մահացել: Ամենաշատ մահացությունները եղել են ստամոքսի, լյարդի, հաստ աղիքի և կրծքի քաղցկեղների պատճառով:
ԱՀԿ-ն կանխատեսում է, որ քաղցկեղից մահացությունների թիվը շարունակելու է աճել` 2030-ին հասնելով 13.1 միլիոնի: