23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արդեն դերերը բաժանել են՝ մեկը դուխով է, մյուսը՝ խելքով, բայց երկուսն էլ նույն համակարգից են /տեսանյութ/

 «Երկիր ծիրանի»  կուսակցության  հիմնադիր Զարուհի Փոստանջյանը խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ արդի քաղաքական համակարգը հնարավորություն չի ընձեռելու քաղաքական մրցակցության համար և հետևաբար քաղաքական մրցակցությունը տվյալ գործընթացի մեջ լինելու է ապարդյուն:

«Մենք գտնում ենք, որ  դա նպաստելու է ավտորիտար համակարգի վերակենդանացմանը և այս պարագայում մեր քաղաքական դիրքորոշումը հնարավոր չէ հնչեցնել,  քանի որ տեղի է ունենալու հայհոյախառը աղմուկ և դրա ներքո հնարավոր չէ քաղաքացիներին առաջարկություն անել և քո դիրքորոշումը քարոզել»,-նշեց Փոստանջյանը և հավելեց՝ այս ամենը նպաստելու է ավտորիտարիզմի թարմացմանը:

Հիշեցնելով ավագանու ընտրությունները՝ վերջինս շեշտեց, ԱԺ արտահերթ ընտրություններում ևս կեղծիքի մթնոլորտ է տիրում.   «Նորից նույն մթնոլորտը կդրսևորվի երկու կողմերի  միջև՝  հայհոյանք, սևի  և սպիտակի բաժանում, արդեն դերերը բաժանել են մեկը ընդդիմություն է մյուսը իշխանություն, մեկը դուխով է, մյուսը՝ խելքով, բայց երկուսն էլ նույն համակարգն են ներկայացնում: Եթե ասում են, թե  իրապես տեղի է ունեցել հեղափոխություն, բայց մենք տեսնում ենք, որ տապալված ռեժիմը արդեն խելքով է հանդես գալիս՝ արդեն որպես ընդդիմություն, ապա հասկանում ենք, որ սա ընդամենը խաղ է»:

Փոստանջյանը շեշտեց՝ այսօրվա մարտահրավերներին, որոնց առաջ կանգնած է Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ազգը առանց մեր ազգի բոլոր հատվածների միավորման հնարավոր չէ դիմակայել:

Ավելին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ