23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրք-ադրբեջանական հեռահար պլանը. Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում. Իրավունք

Օրերս հերթական անգամ շրջանառության մեջ մտան այն խոսակցությունները, որ Ադրբեջանը շարունակում է կամաց-կամաց դիրքերն աոաջ բերել Նախիջեւանի սահմանին: Իսկ դա նշանակում է, որ աստիճանաբար հայաստանյան նորանոր տա­րածքներ եւ, հատկապես, դեպի Սյունիք եւ Արցախ տանող մայրուղու նոր հատվածներ են հայտնվում թշնամու թիրախում: Ինչ է դա նշանակում, թերթի հետ զրույցում հայտնի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն, անդրադաոնալով սահմա­նային իրավիճակին, ասաց.

«Ճանապարհը կտրելու ամենահավանական հատվածը Տիգրանաշեն գյուղի տեղամասն է: Նախիջեւանի հետ սահմանի Արարատ-Վայք տեղամասը ռազմա­վարական առումով կարեւոր է թե մեզ, թե հակառակորդի համար: Այդ հատ­վածով մեր կողմից տեղ- տեղ սահմանից ընդամենը 1,5-3 կմ հեռավորությամբ անց­նում է դեպի Սյունիք ու Արցախ տանող ճանապարհը: Իրենց կողմից՝ սահմանին մոտ գտնվող «Գայլի դրունք» կոչվող տե­ղամասով անցնում է Նախիջեւանը Թուր­քիայի հետ կապող ճանապարհը, որը թուրքական աշխարհի հեռահար ծավա­լապաշտական նկրտումների համատեքս­տում հիրավի ռազմավարական նշանա­կություն ունի: Այն Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող միակ ճանապարհն է: Ըստ այդմ՝ Երասխ-Արենի հատվածում առկա զգալի լայնությամբ միջդիրքային տարա­ծությունը կրճատելով եւ դիրքերն առաջ մղելով, թուրք- ադրբեջանական տանդեմը նախ ձգտում է ապահովել իր այդ ռազմա­վարական կոմունիկացիայի մոտակա թի­կունքը, ապա նաեւ նպաստավոր դիրքեր զբաղեցնել լայնամասշտաբ ռազմագործողությունների դեպքում Սյունիք- Արցախ տանող ճանապարհը կտրելու համար: Դա մարտավարական նշանակության խնդիր է:

Ընդ որում, ամենայն հավանականու­թյամբ այդ խնդրի կատարմանը թուրքա­կան կողմը կներգրավի ոչ միայն հատուկ նշանակության ուժեր, այլեւ՝ ծայրահեղա­կան իսլամիստների, ինչին նույնպես պետք է պատրաստ լինել: ճանապարհը կտրելու ամենահավանական հատվածը Տիգրանաշեն գյուղին հարող տեղամասն է: Այս ամենը մեր զինվորներին հայտնի է: Զուգահեռաբար, սակայն թշնամին, ինչ­պես տեսնում ենք, ստեղծում է նաեւ իրադրական բնույթի խնդիրներ մեզ հա­մար՝ մեր խաղաղ բնակչությանը խանգա­րելով կատարել գյուղատնտեսական աշ­խատանքներ:

Տվյալ դեպքում կարեւոր է շեշտել հետեւյալը: Սյունիք եւ Արցախ տանող ճա­նապարհը կտրելու թուրք-ադրբեջանական պլանները տապալելու միակ տարբե­րակը՝ մեր ռազմաքաղաքական ղեկավա­րության հատուկ ուշադրությունն է սահ­մանի այդ տեղամասի հանդեպ: Տեղին է հիշեցնել, որ նախկին պաշտպանության նա­խարար Սեյրան Օհանյանի օրոք այդ հա­տուկ ուշադրությունը կար, ընդ որում, ոչ մի­այն ինժեներական աշ­խատանքներով սահ­մանն ամրապնդելու, այլեւ մոտակա բնակա­վայրերին աջակցելու առումով: Գիտակցելով այդ տեղամասի կարե­ւոր նշանակությունը երկրի պաշտպանության ապահովման գոր­ծում՝ Օհանյանն այն անվանում էր «երեւանյան դարպասներ»: Այստեղ հատկապես ցանկանում եմ ընդգծել նաեւ գեներալ- մայոր Կարեն Աբրահամյանի, իսկ ավելի վաղ՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մեծ ավանդը սահմանի այս տեղա­մասն ամրապնդելու գործում: Հետայսու, կրկնում եմ, մեր ռազմաքաղաքական ղե­կավարության ուշադրությունը սահմանի Երասխ-Արենի տեղամասի հանդեպ պետք է էլ ավելի ընդգծված լինի:

Եվ ուրեմն՝ հատկապես սահմանի Արարատ-Վայք տեղամասում հակառա­կորդի ցանկացած ակտիվություն, լինի մեր դիրքերի, թե խաղաղ բնակչության դեմ ուղղված կրակ, եւ կամ առավել եւս դիրքային առաջխաղացման փորձ, պետք է վճռականորեն ճնշվի: Հատկապես սահ­մանի այս տեղամասում մեր Զինված ուժերը չպետք է սահմանափակված լինեն հակառակորդին զսպելու միջոցների ընտ­րության հարցում: Սա պետք է լինի մեր ռազմաքաղաքական ղեկավարության սկզբունքային դիրքորոշումը: Սկսած հրաձգային կրակով հակառակորդի կրա­կային ակտիվությունը ճնշելուց, նոր դիր­քերում հակառակորդին ամրանալ թույլ չտալուց, ընդհուպ մինչեւ՝ ականանետա­յին կրակով հակառակորդի դիրքի ոչնչա­ցում, իսկ անհրաժեշտության դեպքում, հատկապես խաղաղ բնակչության անվ­տանգության նկատառումներով պայմա­նավորված, մեր դիրքերի առաջ մղում, ահա առկա իրավիճակում ադրբեջանա­կան ագրեսիային հակազդելու լայն տրա­մաբանական սահմանները, որի իրավունքը մենք մեզ պետք է վերապահենք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ