08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Մխիթարյանի առաջին մրցաշրջանը կարելի է հաջողված համարել”. Deportes Terra

Իսպանական Deportes Terra-ն հոդված է հրապարակել Չեմպիոնների լիգայում ”Ռեալի” եւ ”Բորուսիայի” միեւ հանդիպումից առաջ, որում խոսվում է դորտմունդցիների ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր Էմերիկ Օբամեյանգի մասին:

”Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն եվրո, ինչը ”Բորուսիայի” պատմության ամենաթանկ տրանսֆերն է։ Հայ կիսապաշտպանը հանդես է եկել հայկական ”Փյունիկում”, այնուհետեւ տեղափոխվել ուկրաինական ”Մետալուրգ” եւ ”Շախտյոր”: Մինչեւ Բունդեսլիգա տեղափոխվելը 25-ամյա կիսապաշտպանը նախորդ երեք ակումբներում մասնակցել է 236 հանդիպման՝ դառնալով 96 գոլի հեղինակ։ Դա հիանալի արդյունք է այս դիրքում հանդես եկող ֆուտբոլիստի համար։ Նա այժմ 26 տարեկան է եւ գտնվում է կարիերայի ծաղկուն շրջանում:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 36 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Այդ ցուցանիշը նման չէ ”Շախտյորում” ցուցադրած իր արդյունավետությանը, սակայն առաջին մրցաշրջանի համար դա վատ արդյունք չէ։ Առաջին մրցաշրջանը Հենրիխի համար կարելի է հաջողված համարել”,-գրել է կայքը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ