ՀՀԿ–ական պատգամավորը հիշեցրեց՝ տնտեսական աճը որքան է կազմել նախորդ տարի, երբ Հայաստանի ղեկին դեռ Փաշինյանը չէր
Նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծին տրված գնահատականին` հիշեցրեց, որ 2017թ-ին Հայաստանում տնտեսական աճը եղել է 7.5 %,որն ամենաբարձրն է տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում: «2018-ին նախատեսվում է 6.5%, իսկ 2019թ-ի բյուջեով` 4.9%: Ակնհայտ է, որ մենք ունենք ռեգրես»,- ասաց նա:
Փաշինյանի հնչեցրած մտքին, թե այս բյուջեի նախագիծը իներցիոն բյուջե է և հիմնված այն պարամետրերի վրա, որը ստացել են որպես ժառանգություն: Մինասյանը պատասխանեց` 1.3 տոկոս բյուջեի ավելացումը չի կարող համարվել ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարի հեղափոխական ցուցանիշ: Նա միաժամանակ նշեց, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը որոշել է դրական եզրակացություն տալ 2019թ-ի բյուջեի նախագծին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող ԱԺ-ն ավարտում է իր աշխատանքը: