27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն. ՀՀԿ բանաձեւ

Անժխտելի է հասարակական սատարման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները, բայց դրա հետ մեկտեղ ակներև են թույլ տրված լրջագույն սխալները: Այս մասին նշվում է է ՀՀԿ խորհրդի նիստում ընդունված բանաձևում:

Ներկայացնում ենք ՀՀԿ բանաձևի այն գլուխը, որում ներկայացված են գործող իշխանության սխալները:

Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն

Վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների արդյունքների հանրային ընկալումը հստակ կապվում է իշխանափոխության, բայց ոչ կառավարության գործունեության հետ: Անժխտելի է հասարակական սատրաման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները: Այդուհանդերձ, ակներև են թույլ տրված լրջագույն սխալները.

  1. Հռչակված տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների: Գրանցվեց կտրուկ գնաճ, զգալիորեն կրճատվեցին արտասահմանյան ներդրումները:
  2. Աշխատավարձերի և թոշակների որևէ նշանակալի ավելացում նախատեսված չէ նաև 2019թ. պետական բյուջեի նախագծով:
  3. Տնտեսավարողների նկատամամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ: Լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցվել արտասահմանյան ներդրողները, ինչը լրջագույն հարված է երկրի միջազգային վարկանիշին:
  4. Բացահայտ անտեսվում են բանկային գաղտնիքի սկզբունքները, ընդ որում այդպիսի մոտեցման արդյունքում ձեռքբերված տվյալները նաև հրապարակվում են:
  5. Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևութին, կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը:
  6. Այս ամենը փորձ է արվում թաքցնել թվերի և տոկոսների անկանոն և մասնակի օգտագործման միջոցով: Դրա վառ դրսևորւմն էր վարչապետի կողմից տնտեսության զարգացման «փաստերի» թվարկումը խորհրդարանում, որը բխեցվում էր վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների շահարկման վրա:
  7. Անհանգստություն է առաջացնում վարած կադրային քաղաքականությունը: Փորձառու և գիտակ կադրերը հեռացվում են, իսկ նրանց փոխարեն նշանակումներ են կատարվում անձնական նվիրվածության, այլ ոչ թե արհեստավարժության սկզբունքով:
  8. Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ` դառնալով ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք: Հաջողության կեղծ պատկերն ամրագրելու համար վարչապետը պարբերաբար ամպագորգոռ հայտարարություններ է անում երկրում կոռուպցիան վերացված լինելու, օլիգարխիան արմատախիլ արված լինելու մասին:
  9. Արտաքին քաղաքականության իրականացման մեջ արձանագրվեցին կոպտագույն բացթողումներ, որոնցից ամենաակնհայտը ՀԱՊԿ գլխավոր նախագիծ 7 քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անհամեմատ ավելի լուրջ հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ