Նրանք, ովքեր ցանկանում են հակակշռել միաբևեռ խորհրդարանը և զբաղվել Հայաստանի վաղվա օրով, բնական կերպով քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին
Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ներքաղաքական առաջիկա գործընթացներին, մասնավորապես նելով.
«Մեր ցուցակի առաջին տասնյակից յուրաքանչյուրը կարող էր լինել ցուցակի առաջին համարը:
Մեծ պատիվ է լինել առաջին փոխնախագահ մի ուժի, որը մեր անկախության հասակակիցն է և որի առաջնորդներն են եղել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը և այսօր Սերժ Սարգսյանն է:
Նրանք, ովքեր քարոզարշավում կենտրոնանան մեզ քննադատելու վրա, փորձելու են միավորներ վաստակել անցյալի հետ պայքարելու և ոչ թե ապագան կառուցելու տեսլականի շուրջ:
Մեզ քննադատելու հարցում նրանք բոլորը զիջում են Նիկոլ Փաշինյանին: Հետևաբար, նրանք, ովքեր ցանկանում են առաջիկա ընտրություններում կենտրոնանան անցյալի հետ կռիվ տալու վրա` պետք է ձայն տան Փաշինյանին: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հակակշռել միաբևեռ խորհրդարանը և զբաղվել Հայաստանի վաղվա օրով, բնական կերպով քվեարկելու են ՀՀԿ-ին, որը միակ ուժն է, որ մատնանշում է և շարունակելու է մատնանշել Փաշինյանի կառավարության բացթողումները»: