13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ թեկնածուներին մեղմ ձևով սպառնում են. Արմեն Աշոտյան

ՀՀԿ ցուցակոււմ չեք տեսնի մարդկանց, ովքեր այս վերջին շաբաթաների ընթացքում, ըստ որոշ լրատվամիջոցների, ՀՀԿ ռեյտնինգային թեկնածուները պետք է լինեին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երբ բացահայտվի մեր ռեյտինգային ցուցակը, կտեսնեք այնտեղ տարբեր երիտասարդ դեմքեր, կտեսնեք նաև մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, կտեսնեք մարդկանց, ովքեր վայելում են, ըստ մեզ, տվյալ ընտրատարածքի բնակչության վստահությունը, կտեսնեք մարդկանց, որոնց չէիք մտածի, որ կտեսնենք», – ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ պետական ապարատը տեղերում շարունակում է թիրախավորել ՀՀԿ հնարավոր թեկնածուներին՝ տարբեր ձևերով համոզելով, շատ մեղմ սպառնալով «անդարդ գլուխը ցավի տակ չդնելու» համար։

«Նման դեպքերը շատ են, կան նաև որոշակի ապացույցներ դրանց։ Ոչ միայն դատարկ խոսքեր են դրանք, այլ կան մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, կան մարդիկ, ովքեր դրա պատճառով հրաժարվել են», – ասաց Ա. Աշոտյանը։

Նա ընդգծեց՝ բոլոր դեպքերում ՀՀԿ-ն շարունակելու է քաղաքական պայքարը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ