27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրուն չի՝ Նիկոլ Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանին. 168 Ժամ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փսւշինյանն Աստանայում հանդիպում է ու­նեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայա­ցուցիչների հետ: Վարչապետի պաշտոնական կայքում այդ մասին հաղորդագրություն տա­րածվեց, և Փաշինյանի ելույթից մի հատված տեղադրվեց: Սակայն շատ ավելի հետաքրքիր էր այդ հանդիպման հարցուպատասխանի մասը, որը ցուցադրեց «Ազատություն» ռադիոկա­յանը: Ըստ երևույթին՝ պատասխանելով մաս­նակիցներից մեկի հարցին (տեսանյութում այդ մասը չկար) Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ բաներ ասաց: Ստորև ներկայաց­նում ենք Փաշինյանի խոսքի բառացի սղագ­րությունը: Սինչև վերջ կարդացեք, նոր շարունակենք:

«Աշխատանքը ամենակարևոր բանն է: Տե­սեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մար­դիկ հին իներցիայով ասում են դե, աշխա­տանք լինի աշխատենք: Հետո մի քիչ հարցու­փորձ ենք անում, տեսնում ենք այդ նույն գյու­ղում, նույն տեղում, որտեղ իրենք մեզնից աշ­խատանք են պահանջում, 50 մետր այն կողմ թափուր աշխատանք կա: Եվ սեփականատերը ասում է 4 տարի ես չեմ կարողանում 2 մարդ ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու:

Ինչո՞ւ չեն գալիս աշխա­տելու: Որովհետև աղքատության նպաստ են ստանում: Մտածում են եթե աշխատեն, այդ աղքատության նպաստից կզրկվեն: Դա էլ 25 հազար դրամ է… Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքա­տության նպաստ ստանան: Հեռուստացույց չեն գնում, որ աղքատության նպաստ ստանան: Եվ մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրա­վիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բա­ժանվում է 800 հազար մարդու մեջ: Պատկե­րացնո՞ւմ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է մեր նպաստը լավացրու, մեր առողջա­պահությունը անվճար դարձրու, մեր ճանա­պարհները կառուցիր, մեր թոշակները, աշխա­տավարձերը բարձրացրու:

Ոչ ոք չի ասում այս 350 հազար մարդիկ «ճռռում» են, մնացած 800 հազարն ուզում են, որ նրանք ավելի շատ ճռռան: Մեր խնդիրն այն չէ, որ այս 350 հազար մարդուն բռնենք քամենք այնքան, որ ասեն չենք ուզում, էս էլ ձեզ, էս «պեչատն էլ» ձեզ, մենք կգնանք Ղազախստանում կաշխատենք, որտեղ մեզ վրա բեռը այդքան շատ չի: Մենք պետք է այնպես անենք, որ այս 800 հազար չաշխատող կամ արդյունք չստեղծող մարդ­կանց թվից տեղափոխվեն աշխատող մարդ­կանց թիվը: Մա ամենակարևոր բանն է»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև ասում էր, որ իր կա­ռավարությունը պիտի մարդկանց քաջալերի աշխատանքի: «Որովհետև պարապ նստած մենք ոչ մի խնդիր չենք լուծելու: Մենք պետք է աշխատենք և պետք է վերադարձնենք ի վերջո մեր ժողովրդի բացառիկ աշխատասեր, տա­ղանդավոր, ստեղծող ժողովրդի իմիջը: Մա է մեր քաղաքականության առանցքային նպա­տակը»,- նրա խոսքերն են: Ասել է թե մենք այլևս չենք ընկալվում որպես աշխատասեր մարդիկ, ընկալվում ենք որպես պետության օգնության հույսին մնացած լոդրեր, և պետք է փոխվենք:

Ճի՞շտ է ասում վարչապետը, թե՞ ոչ: Մեծ հաշվով, նրա ասածի մեջ ճշմարտություն կա, թեպետ քիչ հավանական է, որ բանական մար­դը 25 հազար դրամի համար կհրաժարվի նոր­մալ աշխատանքից: Ու նաև նորմալ է, Երբ բարձրագույն կրթություն ու նորմալ աշխա­տանքային փորձ ունեցող մարդը չի ցանկա­նում 50-60 հազար դրամով բենզալցակայանում աշխատել կամ ինչ-որ մեկի այգիներում հող փորել:

Սակայն դրա մասին չէ, որ ցանկանում ենք գրել: Նիկոլ Փաշինյանին լսելիս ինձ մոտ զգա­ցողություն առաջացավ, որ գրեթե նույնատիպ տեքստ ես նախկինում լսել կամ կարդացել եմ: Հետո Google-ի օգնությամբ պարզեցի, որ ճիշտ եմ զգացել:

Ստորև բերում եմ մի հատված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որը նա ունեցել էր 2017 թվականի դեկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման և տարածքա­յին կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ:

«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք հա­մայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշ­խատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, եր­կու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ հա­մայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգ­ման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում:

Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավա­կան է. հասկանում եք. պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել,  պետք է աշխա­տի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբա­սանքներն առաջին տեղն է դնելու, և իրեն թվա­լու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապ­րում: Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել, դուք ամեն օր շփվում եք այդ մարդ­կանց հետ: Մա, իհարկե, մեր խնդիրն էլ է, բայց առաջին հերթին ձեր խնդիրն է»:

Կամ կարդացեք այս հատվածը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «168 ժա­մին» տված հարցազրույցից (2017 թվականի դեկտեմբերի 27-ին). «Մենք մեր հասարակության մեջ մարդիկ ունենք, որ ուզում են քիչ խատելով լավ ապրել և պատասխանատվթյունն ամբողջությամբ գցում են ուրիշի վրա: Ես երկիր չգիտեմ, որտեղ քիչ աշխատող մարդը լավ ապրի: Բայց ես մեր հասարակության մեջ շատ մարդկանց գիտեմ, որ որ իրենց լավ ապրելու մեջ մասնակցություն չունեն: Չեն էլ պատկերացնում, որ պետք է մասնակցություն ունենան, ու պատրաստ են բոլորին քննադատել… Օրինակ, կարող եք գնալ կացած գյուղ և այս ասածս փորձել: Տան ցանկապատին, պատուհանների մաքրությանը նայելով այդ բնակչի մասին կարող ես կարծիք կազմել: Նույն գյուղն է, նույն միջավայրը, բայց այդ երկու դետալներով կարող ես հասկանալ՝ այս մարդն առավոտը շո՞ւտ է զարթնում, թե՞ ոչ:  Որովհետև շատ բաներ կան, որ փողից կախված…»:

Զգո՞ւմ եք հռետորիկայի նմանությունը: Նիկոլ Փաշինյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի թափանցիկ մեսիջը բնակչությանը հետևյալն է եթե վատ եք ապրում, ուրեմն դուք եք մեղավոր, «լոդր» եք: Սակայն տարբերությունն այն է, որ ներկա իշխանությունը նախկինին նման մեսիջների համար խիստ քննադատում էր: Օրինակ կհիշեք բուռն քննադատությունները կուտակային կենսաթոշակային համակարգի ժամանակ: Այն դեպքում, երբ նախկիններն հենց այն հանգամանքով էին հիմնավորում, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը. այն է աշխատող մարդկանց վրա բեռը գնալով ծանրանում է, և հնարավոր չի լինելու նրանց հաշվին թոշակառուներին նորմալ թոշակ տալ:

Ընդ որում, տնտեսական տարբերի հիմնավորումների նմանության առումով սա միակ օրինակը չէ: Ասենք, երբ կառավարությանը հարցնում էին ինչու է ներմուծումն ավելի արագ աճում, քան արտահանումը, պատասխանում էին որովհետև կապիտալ ապրանքների ներմուծումն է աճել, ներդրում­ներ են կատարվում: Նիկոլ Փաշինյանը վեր­ջերս ԱԺ-ում ներմուծման առաջանցիկ աճը նույնպես պայմանավորում էր կապիտալ ապ­րանքներով:

Կամ երբ նախկին իշխանությանը քննադատում էին 7.5% տնտեսական աճի պա­րագայում թոշակ ու աշխատավարձ չբարձ­րացնելու մեջ, նախկինները պատասխանում էին, որ գները նվազել են, ըստ այդմ մարդկանց գնողունակությունը չի նվազել: Այսօր արդեն պարզ է. որ 2019 թվականի բյուջեով կառավա­րությունը թոշակների ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում, սակայն ակնարկներ են արվում, որ կուտակային վճարի 5%-ը 2.5% դարձնելը մարդկանց գնողունակու­թյունն ավելացրել է (դա էլ, ի դեպ, առանձին քննարկման թեմա է):

Կամ տարիներ առաջ կառավարությունը վե­րացրեց գործազրկության խղճուկ նպաստը այն պաւոճառաբանմամբ, որ դրա պատճառով մարդկանց մոտ աշխատանք գտնելու մոտիվացիան թուլանում է: Այսօր, դատելով Նիկոլ Փաշինյանի խոսքերից, կառավարության մտքին կա վերացնել «Փարոսով» տրվող օգ­նությունը, որովհետև, նրա խոսքով, ««Փարո­սի» համակարգն աղետներ է հարուցել Հայաս­տանի Հանրապետությունում» և թուլացնում է աշխատելու մոտիվացիան:

Շարքը կարելի է երկար շարունակել պետա­կան պարտքի մասով, մենաշնորհների մասով, գնաճի մասով, կադրային քաղաքականության մասով, և այլն: Շատ դեպքերում, եթե տեքս­տում նշված չլինի խոսքերի հեղինակը, կմտա­ծենք, թե ՀՀԿ-ական պաշտոնյաներից ինչ-որ մեկն է նման բան ասել նախկինում:

Ուրեմն ի՞նչ ստացվում է նախկիններն ամեն ինչ չէ՞, որ սխալ էին անում: Ստացվում է նրանց հասցեին հնչող տնտեսական քաղաքականու­թյանն առնչվող քննադատությունների մեծ մասն անհի՞մն էր: Եթե այդպես է, ուրեմն նոր իշխանությունը պետք է ընդունի, որ շատ կարևոր հարցերում իրենք սխալ էին, և չնեղսր­տի, երբ նույն քայլերի ու հայտարարություննե­րի համար քննադատեն նաև իրենց: Վերադառնալով 350 հազար «ճռռացողնե­րի» և նրանց ուսերին նստած 800 հազար հո­գու թեմային մի հակասություն էլ նշենք: Դրսի լսարանի առաջ սեփական ժողովրդի «լոդրու­թյան» մասին խոսելուց հետո մի տեսակ չի հասկացվում, երբ մարդկանց հորդորում ես ներդրումներ անել Հայաստանում: Եթե վարչա­պետի նշած N գյուղի փոքր գործարարը 4 տա­րի շարունակ 2 աշխատող չի կարողանում գտնել նույն գյուղից, ինչպե՞ս են աշխատող գտնելու եկող ներդրողները: Սա հարց է, որը ցանկացած ներդրող ինքն իրեն կտա համադ­րելով նշված երկու ազդումները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ