25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հերիք է Փաշինյանի դուխը պրոեկտեք ձեր վրա. Շարմազանովը խորհուրդ է տալիս ոտքի տակ չընկնել

«Այդ հրապարակումներն անհեթեթություն են, փոշմանելու որևէ հարց չկա: Ճիշտ է՝ դեռևս որոշում չկա, բայց ՀՀԿ-ում տրամադրված են մասնակցել ընտրություններին: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականության մեջ մտնելը արտոնություն չի և փափուկ կյանքի համար չի: Եթե դու մտել ես քաղաքականություն, կուսակցություն ես և ոչ թե գարեջրի սիրահարների միություն, ապա պետք է մասնակցես ընտրություններին: Քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, ես շատ ուրախ եմ, որ օր օրի իմ այս կարծիքի կողմնակիցները կուսակցությունում ավելանում են: Մամուլում նման հրապարակումն էժան PR է: Թող ոչ մեկ չսպասի, որ Հանրապետականը դադարեցնելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը ՀՀ-ում, հատկապես հիմա, երբ Շարմազանովի և իր ընկերների ասելիքն ավելի լսելի է և ավելի մեծ կարիք կա դա հանրությանն ասելու:

Բոլորը մի բևեռում են, որը գլխավորում է Փաշինյանը, և այստեղ կա մի փոքր բևեռ, որը գլխավորում է Հանրապետականը»,-մեզ հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, որ ՀՀԿ-ն փոշմանել է և չի մասնակցելու ընտրություններին: 

Խոսելով կուսակցությունում սպասվող համաժողովի մասին, վերջինս ասաց.«Պարտադիր չէ հենց համաժողով լինի, խնդիրն այն է, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը քննարկի հնարավորինս լայն շրջանակների հետ, դրա համար անունը կդնենք համաժողով, թե խորհրդի ընդլայնված նիստ՝ էական չէ: Այսինքն՝ խորհրդի նիստ է լինելո՞ւ նոյեմբերի 11-ին: Այո, ես կարծում եմ՝ ավելի հնարավոր է, որ խորհրդի նիստ լինի կամ խորհրդի ընդլայնված նիստ լինի: Բնականաբար, այն փակ կլինի, որտեղ կլինեն ելույթներ, կարծիքներ, բանավեճեր, որի արդյունքում էլ կծնվի վերջնական ճշմարիտ կարծիք,որով էլ կգնանք դեպի ընտրություններ: Ինչ վերաբերում է օրվան, ապա նախնական՝ նոյեմբերի 11-ին, գուցե մեկ օր այս կողմ, մեկ օր՝ այն կողմ, դա տեխնիկական հարց է»:

Հարցին՝ հնարավո՞ր է ինքն առաջադրվի Լոռու մարզում, Շարմազանովը պատասխանեց, որ 
դեռ պարզ չէ, քանի որ ինքը  և Լոռու մարզից կարող է առաջադրվել, և՝ Երևանից: 

«Ես պատրաստ եմ, իսկ եթե մնա իմ նախընտրությանը, ապա ես կնախընտեի Լոռու մարզից առաջադրվել, բայց ես առաջնորդվում եմ ոչ թե իմ շահերով, այլ կուսակցության, թիմի շահերով: Իմ ասելիքը քաղաքական է, անկախ նրանից, թե ուր կլինեմ այն կլինի հստակ՝ ընդդիմադիր, քրիստոնեական, ազգային պայքարող տեսակի ասելիք է իմը:

Լոռին էլ նախընտրում եմ, որովհետև իմ ծննդավայրն է, որտեղ ունեմ անցած ճանապարհ: Այն, որ մեծ-մեծ խոսում էին, ասում էին՝ պաշտոն չլինի բարև չեն տա, այ դրանց համար եմ ուզում առաջադրվել, որ տեսնենք՝ իրենք շատ ձայն ունե՞ն, թե՞ ես: ՔՊ-ից էլ հիմա մարդիկ կան, որոնք մեծ-մեծ խոսում են՝ Աշոտյանը, Շարմազանովը որ դնեն, ձայն չեն ունենա:

Այդ նորաթուխ քաղաքական գործիչներին ուզում եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը չլինի, ձեր թոզն էլ չի երևա, հերիք է Նիկոլ Փաշինյանի դուխը պրոեկտեք ձեր վրա: Երբ Նիկոլ Փաշինյանն էլ կգնա, ինչպես գնաց Սերժ Սարգսյանը, իսկ դուք կմնաք ու դուխ կունենաք մեզ նման վեց ամիս քյալլա տալ բոլորի հետ, դուխ կունենանք թեկնածություն դնել և դուխ կունենաք 100 ձայնից ավել հավաքել, այն ժամանակ կասեմ՝ հալալ է ձեզ: Հիմա Նիկոլ Փաշինյանի դուխով հերիք է խոսեք»,-շեշտեց ՀՀԿ խոսնակը: 

Դիտարկմանը, որ մարդիկ  դժվարանում են պատկերացնել, թե ինչպես են Շարմազանովն ու  Աշոտյանը քարոզարշավի ընթացքում դուրս գալու մարդկանց մեջ և քարոզչություն իրականացնելու, վերջինս պատասխանեց. «Շատ սովորական:Կգնանք, կտեսնեք: Էդուարդ Շարմազանովն ազնիվ զինվոր է, ոչ թե լեգեոներ: Ես միայն մի բան կասեմ՝ իմ բանավեճն այդ նորաթուխ քաղաքական գործիչների հետ չի, իմ բանավեճն իրենց քաղաքական պապայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ է: Այնպես որ, խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնել»:   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ