25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի իջնեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Ճնշումները կշարունակվեն, որովհետև ԱՄՆ-ն այդպես է որոշել։ Թե որքան է արդար ԱՄՆ որոշումը, արդեն ուրիշ հարց է, քանի որ ԵՄ-ն չի կիսում ԱՄՆ մոտեցումը, դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այդ որոշումը՝ ինչ-ինչ հաշիվներից ելնելով», -ասաց Մանոյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանի երկրներին զգուշացնելն էր։

«Խնդիրը մեզ համար մտահոգիչ է։ Չի կարելի միաժամանակ և՛ գոհացնել ԱՄՆ-ին, և՛շարունակել հարաբերությունները Իրանի հետ։ Այս դեպքում մնում է, որ Միացյալ Նահանգներում հայ համայնքը իշխանություններին բացատրի, որ Հայաստանը շատ այլընտրանքներ չունի», – ասաց Կիրո Մանոյանը։

Ըստ Մանոյանի՝ Հայաստանը պետք է շարունակի և՛ տնտեսական հարաբերությունները սերտացնել Իրանի հետ, և՛ բացատրական աշխատանքներ տանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ