23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ է Աստված ապրում մեր ընտանիքում

Մեր սիրելի Ոսկեբերան Հայրապետը ընտանիքի մասին մի լավ միտք ունի.
«Ընտանիքը ամբողջական օրգանիզմ է, հետևաբար ամուսինները նման են ձեռքերի և աչքերի: Երբ ձեռքերը ցավում են, աչքերը լացում են, երբ աչքերը լացում են, ձեռքերը սրբում են»:

Երբ ընտանիքով նստում ենք ճաշի և առանց աղոթքի հաց չենք ուտում,  ուրեմն Տեր Հիսուս թակել է մեր դուռը, և մեզ հետ ճաշում է:

Երբ ընտանիքում հայրը կարդում է Սուրբ Գրքից մի հատված և բոլորը լսում են, ուրեմն Հիսուս Քրիստոս ապրում այդ տանը:

Երբ երեկոյան` քնելուց առաջ ընտանիքով աղոթում են միասին, պահապան հրեշտակները ուղղակի ուրախանում են երկնքում:

Երբ կիրակի օրերը ողջ ընտանիքն է եկեղեցում աղոթում, ուրեմն սատանան ուղղակի գետինն է մտնում նրանց արարքից և չի համարձակվում մոտենալ, որովհետև վստահ է, որ հակահարվածը պատրաստ է:

Եթե ունենք այսպիսի ընտանիք, մեր աչքի լույսի պես պահենք այդ գանձը,  որ չլինի թե հանկարծ անարժեք մի բանի պատճառով կորցնենք այն: Աստծո զավակը Աստծո գործերն է անում, Սատանայի զավակը`սատանայի: Անհնար է լինել Աստծո զավակ և կատարել սատանայի գործեր: Իսկ եթե չունենք, խնդրենք Աստծուն ամենամաքուր սրտով, աներկբա հավատով, և այն կատարյալ հույսով, որ կօգնի և կօրհնի Տեր Աստված:

Աղոթք երեկոյան

Հո՜ւյս կյանքի, աղոթքներ ընդունող, մեղքեր քավող, խնդրանքներ կատարող Քրիստոս Աստված մեր, երեկոյան այս ժամին լսի՜ր մեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությամբ: Լսի՜ր մեզ և ողորմիր, 
ների՜ր, քավի՜ր և թող մեր մեղքերը, արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ միասին այժմ և հավիտյա՜ն:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ