23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը «կխեղդվի»՝ փորձագետը չի հավատում, թե հայկական կողմը կգնա դրան. 168 Ժամ

Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի հայ-իրանական սահմանը փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջեւ այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»: Պետությունը՝ մոռանալով իր շահերի մասին, այլ երկրների շահերի մասին չպետք է մտածի: Սահմանի փակումը կարող է վնաս հասցնել Հայաստանին, քանի որ դրանից հետո կողմերի միջեւ հաշտության, կայունության հասնելը, քաղաքական հարաբերությունները կարգավորելը դժվար կլինի, դա նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, նոր մարտահրավերներ կստեղծի, նույնիսկ փակ աչքերով կարող ենք տեսնել»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին:

Իր հերթին՝ ռուս արեւելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, թե չի հավատում, որ նման սցենար հնարավոր լինի, կամ հայկական կողմը գնա նման քայլի: Սակայն, նրա խոսքով, գուցե այդ հայտարարությունն ունի հասցեատեր՝ հաշվի առնելով գիտակցումը, թե ինչ է Միացյալ Նահանգներն ակնկալում ընդհանրապես այս տարածաշրջանից եւ Հայաստանից Իրանի ուղղությամբ:

«Ներկայիս դրությամբ մենք տեսնում ենք, որ հայտարարություններով ՀՀ վարչապետը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը բացարձակ ինքնիշխան է, որոշումներ է կայացնում՝ անկախ բոլոր գերտերություններից, սակայն ժամանակ առ ժամանակ նաեւ նման քայլերի մասին խոսակցություններ են ծավալվում, որոնք կարող են դիտարկվել՝ որպես այս կամ այն երկրին հաճո քայլ: Բայց դրա իրատեսականությանը հավատալը բարդ է, քանի որ Հայաստանն արդեն իսկ շրջափակման մեջ է եւ մշտապես փորձել է իր երկու հարեւանների հետ դրական հարաբերությունների հունը պահել»,- ասել է նա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ