Իրար հայհոյողները ԱԺ-ում տոլմայով ճաշկերույթ են արել. Հրապարակ
Երեկ՝ վարչապետի հերթական «չընտրության» օրը, ԱԺ միջանցքներում ախորժելի բույր էր տարածվել, որը հատկապես ծանր էին տանում «հավերժ սոված» լրագրողները: ԱԺ ղեկավարությունը քվեարկությունից հետո «պատիվ էր տալիս» Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով ճաշի: Տոլմայով (դատելով բույրից) եւ այլ համեղ կերակուրներով ճաշին մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահները, աշխատակազմի ղեկավարը եւ «ՔՊ» խմբակցության ղեկավարը: Ամբիոնից իրար քննադատողներն ու պատերի տակ իրար հայհոյողները երեկ միասին սեղան են նստել, «ջան ասել ու ջան լսել»: Թեպետ, ասում են, Նիկոլ Փաշինյանը հատուկ ակնածանքով է վերաբերվում Արա Բաբլոյանին, ով այս ընթացքում իրեն շատ օգնեց:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: