23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք մտահոգվեք, որ խոստացել եք լուծել ժողովրդի խոստացած խնդիրները ու մատը մատին չեք տվել. Շարմազանովը՝ Փաշինյանին

«ՀՀԿ-ն երրորդ տեղի համար չի պայքարում։ ՀՀԿ-ն թե համամասնականով, թե ռեյտինգայինով պայքարելու է իր գաղափարները, իր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իսկ այդ ծրագրերն են՝ արցախահայության պաշտպանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ հասնենք կարգավիճակի հստակեցմանը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հարցին՝ եթե ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ի՞նչ արդյունք կգրանցի՝ հաշվի առնելով, որ գործող օրենսգրքով նվազագույնը 3 ուժեր պետք է լինեն խորհրդարանում:

Շարմազանովի կարծիքով՝ շատ մտահոգիչ է Ջոն Բոլթոնի հայտարարությունների հիման վրա աշխարհաքաղաքական իրավիճակը և իշխանության վտանգավոր լռությունը։ Վերջինս փաստեց՝ ՀՀԿ-ն զարգացնելու է հայ-ռուսական հարաբերությունները. «ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները պետք է զարգացնենք, Ցեղասպանության միջազգային ճանաչում, ազգային պահպանողական և ազգային քրիստոնեական ավանդական արժեքների պաշտպանություն, որի վտանգը այս 6 ամսվա ընթացքում ակնհայտ է եղել, որի վերաբերյալ ես հատուկ հայտարարությամբ հանդես կգամ, որովհետև մի քանի օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք կառավարության մեր գործընկերները մերժել են։ Մեր ծրագրերից է ԵՄ-ի հետ համաձայնագրի իրականացումը, որն էլի դանդաղել է, և պետական շահի սպասարկումը։ Սրանք են մեր առաջնահերթությունները»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Անկախ նրանից՝ ինչպիսի ներկայություն կունենա ԱԺ-ում, այնուամենայնիվ,  ՀՀԿ-ն մի օրվա կուսակցություն չէ. «ՀՀԿ-ն ստեղծվել է անկախության հետ մեկտեղ և ինչքան կա ՀՀ-ն, իսկ համոզված եմ, որ դա լինելու է հավերժ, այդքան էլ լինելու է  ՀՀԿ-ն։ Մենք ազգային-պահպանողական կուսակցություն ենք, մենք ունենք հստակ գաղափարախոսություն։ ՀՀԿ-ն դրա համար ունի և ահել, և ջահել կադրեր, իսկ վարչապետի այն մտորումները, թե կարող է զրո տոկոս հավաքեք և այլն, մի մտահոգվեք, դուք մտահոգվեք, որ խոստացել եք լուծել խնդիրներ և ոչինչ չեք արել, դուք մտածեք, թե ընտրությունից հետո ինչպես եք լուծելու ժողովրդին խոստացած խնդիրները, որ մատը մատին չեք տվել, դուք մտածեք՝ ինչպես եք լուծելու աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև՝ Արցախ, Թուրքիա, Սիրիա, Իրան… այ դրա մասին մտածեք։

Էլ չեմ ասում տնտեսական աճ, աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացում, աղքատության վերացում, ներդրումներ, աշխատատեղեր։ Ես իրենց էլ եմ ասել՝ այն նշաձողը, որ իրենք վերցրել են, շատ բարձր է։ Ցավոք սրտի,  գնալով մարտահրավերներն ավելանում են, իսկ թե որքանով է իշխանությունն այդ մարտահրավերը գիտակցում, չեմ կարող ասել»։

Վերջինիս խոսքով՝  ՀՀԿ-ն խորհրդարանում շատ տպավորիչ ներկայություն կունենա. «Որովհետև ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական կուսակցությունն է, որը կայացած է, ունի կայացած պրոֆեսիոնալ կադրեր, ունի գաղափարախոսություն, անցած ճանապարհ, լիդերներ և շատ լավ երիտասարդություն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ