Տնտեսական անկում. կառավարությունը պետք է տեղից շարժվի. Ժամանակ
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. սեպտեմբեր ամսին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Համաձայն շտապ հավաքված տվյալների ամփոփման՝ 2018թ. հունվար-սեպտեմբերին 2017թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 106.5%: Նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 100.2%, իսկ 2018թ. սեպտեմբերի աճը օգոստոսի նկատմամբ կազմել է 108.5%:
2018-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածների համեմատությունից պարզվում է, որ արդյունաբերությունն արձանագրել է 4%- անոց աճ, շինարարությունը՝ 7.6%-անոց, առեւտուրը՝ 9.6- անոց, ծառայությունների ոլորտը գրեթե 20%-ով աճել է: Աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը: Արտաքին առեւտուրը շարունակում է ավելի քան 20%- անոց աճը, ընդ որում՝ արտահանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը՝ գրեթե 30%-ով: Թերեւս ամենափոքր աճերից մեկը գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 10.5%: Միակ ճյուղը, որտեղ անկում է արձանագրվել՝ գյուղատնտեսությունն է’ 5.2%:
Ավելի համեստ են 2017-ի եւ սեպտեմբեր ամիսների համեմատական ցուցանիշները: Այս հարթությունում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է մոտ 1%-անոց աճ: Շինարարությունում աճը կազմել է 3.5%, առեւտրաշրջսսնառությունում՝ 8.8%, ծառայությունների ոլորտում՝ դարձյալ մոտ 20%, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6%֊ով:
Մյուս ոլորտներում անկման միտումներ են արձանագրվել: Մասնավորապես, գյուղատնտեսությունում անկումը հասել է 17-18%-ի, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.5%-ով, արտաքին առեւտրաշրջանա- ռությունը’ 3.6%-ով, ընդ որում՝ արտահանումը՝ 11,6%- ով, իսկ ներկրումը՝ 9.3%-ով: Ավելի քան 1%-ով նվազել է նաեւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը: Սեպտեմբերին աճի միտումները որոշակիորեն դանդաղել են նաեւ օգոստոս ամսվա համեմատությամբ: Սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.6%-ով, շինարարության ծավալը՝ 4.4%-ով, առեւտրաշրջանառությունը՝ 2.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 5.7%- ով: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է ավելի քան 50%-անոց աճ: Մնացած դեպքերում հիմնականում նվազման միտումներ են, արտաքին առեւտրաշրջանառության պարագայում՝ ավելի քան 10%-անոց:
Իհարկե, արձանագրված տնտեսական աճի դանդաղելու գործում մեծ է գյուղատնտեսության բացասական դերակատարությունը, բայց սխալ կլինի տնտեսության զարգացման միտումների անկումը պայմանավորել միայն գյուղատնտեսությամբ՝ հատկապես, որ անկման միտումներն ակնառու են արտաքին առեւտրաշրջանառության, մասնավորապես արտահանման ոլորտում, էներգետիկայում, վերջին տարիների բավականին կայուն, գրեթե երկնիշին մոտեցող աճից հետո անկում է արձանագրվում նաեւ արդյունաբերության ոլորտում: Բնականաբար, այս ոչ այնքան բարենպաստ զարգացումներում անպայման կան օբյեկտիվ գործոններ, բայց եւ սուբյեկտիվ գործոնների դերակատարությունը շատ մեծ է, որ պետք է ճիշտ գնահատել եւ համապատասխանաբար վերանայել դրսեւորվող մոտեցումները:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: