27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայորի հայրը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գերեզմանոցում մահացած տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գերեզմանոց են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որոնք այնտեղ հայտնաբերել են 83-ամյա Մ. Զախարյանի դին՝ ձախ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, իր տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ ինքնասպանություն գործած տղամարդը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանի հայրն էր: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև ‘Մակարով’ տեսակի ատրճանակ:

Դեպքը տեղի է ունեցել կնոջ գերեզմանի մոտ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս պահին քննչական խումբը դեպքի վայրում քննչական գործողություններ է կատարում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրեր առաջ մահացել էր նաև ինքնասպանություն գործած Մ. Զախարյանի հարսը՝ Ա. Զախարյանի կինը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ