27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի հայտնվելու և ԼՂ հակամարտության կարգավորման կապի մասին

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։

Բոլոր հետխորհրդային երկրների մուտքը Եվրասիական տնտեսական միություն կկրճատի հակամարտությունների քանակը, այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

«Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ  հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցություններ և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն», – ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան ասաց նա։

Գլազևի խոսքով՝ ԵԱՏՄ-ն բաց է բոլորի համար։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում բազմիցս հրապարակվել է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ հնարավոր մուտքի մասին։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ նման հարցի քննարկման դեպքում օգտվելու է վետոյի իր իրավունքից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ