26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցուրտը ստիպում է հավատալ ոչ թե հե­ռուստացույցի, այլ սառնարա­նի պարունակությանը. Իրավունք

Այս արտահերթին Աժ նախագահ Արա Բաբլոյանից, անշուշտ, երկաթյա նյարդեր պահանջվեցին, քանզի հակատրամաբանա­կան շտապողականությամբ ԱԺ բերվեցին Ընտրական օրենսգրքի այնպիսի հիմնարար փոփոխություններ, որոնց նորմալ ընթաց­քով ընդունելու համար կպահանջվեր առնվազն 6 ամիս: Բայց մի­աժամանակ կա նաեւ հիսթերիաների հակված թավշակրոն վար­չախումբ՝ իր վոժդով հանդերձ, որ դատարկ տեղից կարող է մեծ լարվածություն ստեղծել: Բայց նման է, որ ԱԺ նախագահին հա­ջողվեց իրականացնել իր առաքելությունը, եւ նրա կեցվածքը, կարծես թե, ասեր՝ «հանգիտ, առանց խուճապի»:

Երեկ՝ վաղ առավոտյան, ինչպես հաղորդում է կու­սակցության եւ կառավա­րության օրգան «Հայկական ժամանակը», ԱԱԾ աշխատա­կիցները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Առա­քել Մովսիսյանի՝ Շմայսի 4 եղ­բայրներին: Իրավապահների պաշտոնական դիրքորոշում­ների մեջ խորանալու հարկ չենք տեսնում, քանզի եթե ձե­ւափոխենք հայտնի պատմա­բան Լեոյի խոսքը, նրանց ասածին հավատալու համար ապուշ լինելը բավարար չէ, պետք է նաեւ հարբած լինել: Սակայն հերթական մասկի-շոուն վկայում է, որ եւ թավշակ­րոն վարչախումբը, եւ անձամբ նորին գերազանցություն վոժդը նյարդայնացած են:

Իսկ նյարդայնանալու պատճառ հաստատ ունեին: Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին եղել էր ռե­կորդային ցածր մասնակցու­թյուն՝ 43 տոկոս: Ճիշտ է, թեեւ Արմավիրում եւ Էջմիածնում ՔՊ թեկնածուները հաղթել են, սակայն այնպիսի քվեներով, որոնք, մեղմ աած, այդ քա­ղաքների ամբողջ բնակչու­թյան կարծիքը չեն արտացո­լում: Ընդ որում, լրահոսում կարելի էր տեսնել եւ հաղորդագրություններ՝ տարատե­սակ ընտրախախտումների մասին: Բայց ամենակարեւորը՝ Կապանում ՔՊ թեկնածուն ջախջախիչ պարտություն կրեց: Եվ դա ոչ թե կոնկրետ այդ թեկնածուի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի պարտու­թյունն է: Կիրառվել էր ողջ վարչական ռեսուրսը, Նիկոլն անձամբ Կապանում եկել էր՝ «դըմփ-դըմփ հու» անելու, այն էլ՝ մարզպետ կարգված ոստի­կանական գեներալ Հունան Պողոսյանի հետ միասին, բայց… Պարտության նախա­դեպը փաստ է:

Այսինքն՝ ակնհայտ դար­ձավ, որ եւ Երեւանում, եւ մարզերում «ժողվարչապետը» վայելում է փոքրամասնության աջակցությունը: Ու հենց որ քաղաքացիները այլընտրանք են տեսնում (ինչպես եղավ Կա­պանում), անմիջապես գրանց­վում է բարձր ընտրական ակ­տիվություն, եւ Նիկոլը պարտվում է: Իսկ առաջիկա անգամ երկու ամիսներին՝ մինչեւ դեկ­տեմբեր, Նիկոլի վարկանիշը կարող է միայն իջնել: Զորօրի­նակ, երեւանցիներին բացար­ձակ դուր չեկավ այն, որ ան­գամ 2800-ամյակի տոնակա­տարությանը մայրաքաղաքն էլի կորած էր աղբի մեջ, իսկ 82 տոկոսով ընտրված ծաղրածու քաղաքապետի հեչ վեջը չէր: Դե, իսկ ինչքան ցրտում է եղա­նակը, այնքան ավելի շատ քա­ղաքացիները հարկադրված են լինում հավատալ ոչ թե հե­ռուստացույցի, այլ սառնարա­նի պարունակությանը: Գումարած դրան, ահավոր կադրային սովից դրդված, վոժդը հար­կադրված եղավ սկսել հին կադրերին բերելու գործընթա­ցը (մասնավորապես՝ նույն Հունան Պողոսյանին) եւ ժո­ղովրդին դեմ տալ բացատրու­թյուն, որ Սերժ Սարգսյանն այդքան երկար կարողացել է իշխանություն պահել, քանզի ներգրավում էր պրոֆեսիոնալ­ներին: Դե ձեռքի հետ էլ, ժողո­վուրդը հանկարծ իմացավ, որ երկրում օլիգարխներ չկան, այլ կան ընդամենը սպիտակ ու պուպուշ «խոշոր գործարարներ»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ