23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների /տեսանյութ/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ամփոփելով երրորդ եռամսյակը և խոսելով՝  Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին ասաց, որ ավագանու անցած ընտրությունները, որքան էլ անցել են հանդարտ և խաղաղ մթնոլորտում, այնուամենայնիվ իրենք արձանագրել են  լրագրողի հանդեպ կիրառված ֆիզկական բռնության մեկ դեպք  և մասնագիտական գործունեության խոչընդոտման մեկ փաստ:

«Այս արդյունքները համեմատելով 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների հետ, նկատում ենք, որ այն ժամանակ այդ տիպի խախատումները ավելի շատ էին«,-նշեց Մելիքյանը:

Երկրորդ եռամսյանի արդյուքների հետ համեմատականներ անցկացնելով վերջինս փաստեց՝ այս ամիս նվազել էին լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ տեղի ունեցած խախտումների ընդհանուր քանակը, և այդ թիվը  54-ից հասել է 38-ի:

Մելիքյանի ընդգծմամբ՝ հետհեղափոխական շրջանում և հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ երևաց այն փաստը, որ Հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական  և տնտեսական ճամբարների. «Այդ երևույթը ավելի խորացավ, երբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին,-ասաց Մելիքյանը և հավելեց՝ լրատվամիջոցների տարբեր ճամբարների բաժանված լինելը արտացոլվում է այն բանով, որ այդ քաղաքական պայքարը, որը սրվել է այս ժամանակահատվածում, տեղափոխվել է լրատվական դաշտ և սոցիալական ցանցեր,-այստեղ մենք ոչ միայն անհադուրժողականության, այլ նաև էթիկական նորմերի խախտման ականատեսն ենք,-շեշտեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ