03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ջհանդամ, թե էրեխու բերնից կկտրի, զատո հակահեղափոխությունը չի գա»

Երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ասեց՝ մենք սպիտակ ենք մյուսները սև, երևաց որ նա ձյունաթույր բարի Ձյունանուշիկի ու սև չար կախարդի մասին հեքիաթը կարդալուց(կամ մաման է կարդացել քնելուց առաջ) էս կողմ գիրք չի բացել։ 

Իսկ երբ նա արդեն քաղաքապետի պաշտոնում իր 1-ին օրը ասեց, թե ուղեվարձի թանկացումը պետք է դնել հանրաքվեի, պարզ դարձավ որ 82 տոկոս ձայն ստացած անձը ուղղակի դատարկ է, շեֆից հանրաքվե բառը իմացել է ու արտաբերելով այն դատարկության մեջ զնգում է. հանրաքվեի դնել էն, որ քաղաքացին քվեարկի ավելի թանկ վճարելու օգտին։ 

Նրա խելքը էս է՝ հանրաքվեի քարոզարշավին հայտարարում է՝ ով դեմ է ուղեվարձի թանկացմանը՝ սև է, ով կողմ է սպիտակ է։ Մյուս օրը Նիկոլը ասում է՝ Հայկը մի բան գիտեր որ ասում էր՝ սև ու սպիտակ, ու մարշրուտնիով ամեն օր գործի գնացող աշխատավորը վախենալով հակահեղափոխության վերադարձից հանրաքվեի թերթիկը վերցնում ու քվեարկում է, որ օրեկան 200 դրամ ավել մուծի տրանսպորտին, ջհանդամ, թե էրեխու բերնից կկտրի, զատո հակահեղափոխությունը չի գա։ 
Իսկ հիմա հարցեր «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներին.
1. ո՞ւմ են պատկանում Երևանի տրանսպորտի գծերը՝ անուն առ անուն։
2. յուրաքանչյուր գիծ ինչքա՞ն երկամուտ է բերում գծատիրոջը։
3.Յուրաքանչյուր գծատեր ինչքա՞ն ունեցվածք ունի։
4. Միջպետական փոխգործակցության կամ այլ ձևերով ներկրվող ավտոբուսները ինչո՞ւ և ինչպե՞ս են հայտնվում մասնավոր անձանց ձեռքը։ Եթե նոր ավտոբուսներ բերվեն, էլի տրվելու են մասնավոր գծատերերի՞ն։
5. Երևանի տրանսպորտի համակարգը պետք է գծատերերի սեփականությունը մնա՞, թե՞ մասնակի կամ ամբողջը պետականցվելու է։

Ահա հարցեր, որոնց պատասխանը պետք է լիներ ձեր նախընտրական ծրագրում ու սրանցից կախված նաև ուղեվարձի խնդիրները։ Չկային, փոխարենը՝ սև ու սպիտակ, հակահեղափոխական, ասֆալտին փռել, պատերով զարկել։

Վահան Իշխանյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ