23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ազատվել ժողովրդին խաբող Նիկոլից. բա ո՞ւմ դնենք՝ Քոչարյանի՞ն. թեժ կրքեր /տեսանյութ/

Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ նշեց, որ դրանք դեկտեմբերին անցկացնելը թեև շուտ է բայց ասել, որ ժողովուրդը պատրաստ չէ այդ ընտրություններին, սխալ է:

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը համեմատելով քաղաքապետի և խորհրդարանական ընտրությունները՝ նշեց, որ ինքը չի հավատում Նիկոլ Փաշինյանին . «Երբ ժողովուրդը սթափվում է և ուզում է գաղափարական հարցեր տալ, նա նորից էյֆորիա է ստեղծում՝ հիշեցնելով Սաշիկի բիզնեսները: Քաղաքական ուժը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն, ինչը Փաշինյանի մոտ բացակայում է»,-ասաց Հարությունյանը:

 «Ես ո՞նց հավատամ Նիկոլին, ով մինչև վարչապետ ընտրվելն ասում էր՝ մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, իսկ վարչապետ դառնալուց հետո դարձավ Պուտինի փոքրիկ եղբայրը »,-ընդգծեց քաղաքագետը:

 Խուդոյանը համաձայն չէ. «Իմ դիրքորոշումն այն է, որ այս թշնամական մթնոլորտում հնարավոր չէ այլ քաղաքական մոտեցումներ ցույց տալ» ,-ասաց նա:

Մենուա Հարությունյանը օրինակ բերեց, Փաշինյանն ասում էր, որ կադրային քաղաքականությունը  շատ վատն է.  «Նա ասում էր՝ բոլորդ  «թայֆաբազա եք»,  բայց մի քանի ամիս է ինչ իշխանության է, և հիմա ինքն է նույն բանն անում և չի կարողանում ապացուցել նախկին թալանը: Պետք է ազատվել Նիկոլից՝ ով խաբում է մեր ժողովրդին»,-հայտարարեց Հարությունյանը:

 «Եվ ո՞ւմ դնենք իշխանության՝ Քոչարյանի՞ն» ,-հարցրեց հոգեբանը: Հարությունյանի պատասխանը  բացասական էր, նա գտնում է. որ  մեր երկրում կա նոր սերունդ, որ  կարող է պայքարել:

-Ո՞ւր է. նրանց մեջ լիդեր չկա,-հարցնում է հոգեբանը:

-Է թողեք թող ձևավորվի,-ավելացրեց Մենուա Հարությունյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ