23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը վախենում է. նա զոռբա քաղաքական գործիչ է

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը այսօր  լրագրողների հետ  հանդիպմանը հայտարարեց՝ Ազգային ժողովը  պետք չէ լուծարել, քանի որ այն շատ լեգիտիմ խորհրդարան է: Հարությունյանը կարծում է նաև, որ  դեկտեմբերին չպետք է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ քաղաքական դաշտը և ժողովուրդը պատրաստ չեն դրան:

«Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական  գործիչ է, ով օգտագործելով քաղաքական ստեղծված իրավիճակը զոռաբյությամբ փորձում է տիրանալ իշխանությանը և հիմա արդեն խորհրդարանը լուծարելու պրոցեսը արդեն զոռբայության վերջին քայլն է: Նա ապացուցեց, որ ինքը պետական մտածողություն չունի, որովհետև պետական բոլոր ինստիտուտները քանդելով գնում է»,-ասաց նա և հավելեց՝ չի կարելի ժողովրդին մի մասին փողոց հանելով և սեփական աթոռակռվի համար գնալ պետական իստիտուները ոչնչացնելու ճանապարհով:

Հարությունյանը արձանագրեց՝ այսօր  Աժ-ն լուծարելով վերջնականապես կարող ենք ասել, որ այո՛, Փաշինյանը իր զոռբայությամբ  հասավ իր նպատակին:

Վերջինս գտնում է, որ  Փաշինյանը շտապում է խորհրդարանական ըտրությունները դեկտեմբերին անցկացնել, որովհետև վախենում է, որ հաջորդ տարի նա չի ունենա այն բարձր վարկանիշը, որն ունի այսօր. «Որովհետև նա իր առաջարկած բոլոր կետերում խաբել է մարդկանց և ձմեռն անցնելով հասրակությունը սկսելու էր նրանից հիասթափվել»,-շեշտեց նա:

Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը հակադարձելով Մենուա Հարությունյանին շեշտեց՝ այս ընտրությունները պետք է լինեն:

«Ես ցանկանում եմ, որ լինեն այս ընտրությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը այն ընդդիմադիր ուժն էր, որ ճանաչեց այս խորհրդարանը, այն խորհրդարանը, որը  չէր կարելի ճանաչել»,-ասաց նա և հավելեց՝ չէր կարելի  միայն փողոց փակելու համար պաշտոն տալ:

«Մենք պատերազմող երկիրն ենք և չէր կարելի Սերժ Սարգսյանից հետո նրանից վատը լինել»,-նշեց Եղիազարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ