25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա սրբապղծության պատերազմ է, եւ մենք դեռ տանուլ ենք տալիս

Ինչպես արդեն հայտնի է նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ  քրիստոնեաների ֆորում՝ ի պաշտպանություն միասեռականների իրավունքների :

 «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը վստահ է՝  հասարակական  «Նոր սերունդ» անունը կրող ՀԿ-ն, որը պաշտպանում է ԼԳԲՏ իրավունքները վարկաբեկում և պիտակավորում է մեր նոր սերնդին:

«Արատավոր  երևույթ է, որ ԼԳԲՏ քրիստոներական համաժողով է կոչվում, ինչ կապ ունի քրիստոնեությունը ԼԲԳՏ-ի հետ»,- հարցնում է Ախոյանը:

Նա կոչ է անում դուրս գալ և պայքարել այս արատավոր երևույթի դեմ. «Մենք ոչ միայն ակցիաներ ենք կազմակերպելու, այլև հուժկու հարվածներ ենք հասցնելու»:

ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանը  գտնում է՝ ԼԳԲՏ քրիստոնեական ֆորումը սրբապղծություն է, բայց դրա դեմ  պայքարում պետք է բացառել ծեծուջարդը. «Սա պրովոկացիա է մեր երկրի դեմ»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով՝ այս շեղումը նորմալ պայմաններում կենդանիների մոտ կազմում է մոտ երկու-երեք տոկոս, բայց եթե շրջակա միջավայրը աղտոտված է տոքսիկ նյութերով, ապա այդ նյութերի ամենավնասակար հարվածը հենց հասցվում է  հորմոնալ դաշտին»,-նշեց Դանիելյանը միասեռականությունը որպես հիվանդություն ներկայացնելով:

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության»  համահիմնադիր Հայկ Այվազյանը, սակայն, չի կիսում Կարինե Դանիելյանի կարծիքը, վերջինս վստահ է՝ միասեռականությունը հիվանդություն չէ, և մարդն է ընտրում լինել միասեռական թե՝ հավատալ Աստծուն.

«Այս շարժումը միայն պետք է օրենքով կանգնեցնել. ծեծուջարդով մենք միայն ջուր կլցնենք նրանց ջրաղացին, որովհետև վերջիններս հենց դրան են սպասում, որ դիմեն համապատասխան տեղեր՝ իրենց իրավունքների պաշտպանության համար»,-փաստեց Այվազյանը:

Հայկ Այվազյանը արձանագրում է՝ ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները գտնվում են Արևմուտքի իշխանության տակ. «Միակ կառույցները, որ չեն գտնվում այդ իշխանության տակ Հայ առաքելական եկեղեցին և հայ ավանդական ընտանիքն են, որոնք էլ հենց թիրախավորել են և ուզում են իրանց իշխանության տակ վերցնել»:

 «Գուցե ինձ հետամնաց համարեն, բայց եթե քաղաքակրթությունը գնում է ինքնասպանության, ապա իմ ազգը թող լինի ամենահետամնացը»,-հավելեց բնապահպան Կարինե Դանիելյանը: 

Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ  Լիա Ավետիսյանը համոզված է՝ ԼԲԳՏ-ներին հատուկ ձևով բուծում են և պետք չէ այստեղ պատճառը շփոթել հետևանքի հետ. «Պետք է հաշվի առնենք, որ սա պատերազմ է և մենք այդ պատերազմում դեռևս տանուլ ենք տալիս»,-շեշտեց նա: 

Առավել մանրամասն` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ