26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ասֆալտին փռեցիք, դե հավաքեք. «համընկնումների» ու փաստերի ժամանակը չի ուշանա

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ:

«Փորձաքննությունն ավարտվել է, և Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան», – ասել է նա։
Սա, իհարկե, չի նշանակում, որ հայտնաբերված զինամթերքն օրինական է, գուցե՝ ոչ, գուցե՝ այո, քննության ընթացքը ցույց կտա, սա չի նշանակում, որ նախկին վարչապետն ու իր եղբայրը, որին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրանք է առաջադրվել, մաքրամաքուր են, չենք պնդում ոչ այս, ոչ հակառակ կանխավարկածը:

ՀՔԾ պետի այս հայտարարությունը մի բան է փաստում՝ նոր Հայաստանում չափազանց հեշտ է արատավորել որեւէ մեկի հեղինակությունը, չափազանց հեշտ է՝ մեղադրելը, չունենալով փաստեր ու ապացույցներ: Երբ նման ձեռագրով քաղաքական օպոնենտներին ժամանակին սեւացնում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, հասկանալի էր՝ քաղաքականություն է: Բայց երբ երկրի իրավապահ մարմինները ամենաբարձր՝ ԱԱԾ պետի դեմքով սուրճի սեղանի շուրջ խոսակցությունների մակարդակի հայտարարություններ անում, սա արդեն լուրջ է: 

Ասվածը չի վերաբերվում միայն այս աղմկոտ դեպքին, երբ օգոստոսի 9-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ըստ եղած վարկածի՝ Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, բայց, փաստորեն, պարզվում է՝ նման «համընկնումներ չկան»:

Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը անմիջապես արձագանքել էր և  նշել, որ ինքը ոչ այդ զենքի, ոչ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապ չունի: Փաստորեն, ուղիղ երկու ամիս անց ՀՔԾ պետը հաստատում է, որ հայտնաբերված զենքերը Մարտի 1-ին չեն օգտագործվել՝ համընկնում չկա: Այդ դեպքում արդյո՞ք ԱԱԾ-ի տարածած նախկին հաղորդագրությունը, որտեղ, փաստորեն, բացարձակ անհիմն նախկին վարչապետի անունը կապվել էր Մարտի 1-ի հետ, Հովիկ Աբրահամյանի անունն ու համբավը վարկաբեկելու փորձ չէր: Ի՞նչ է նշանակում մարդուն վերագրել ազգի դավաճանին համարժեք հանցանք, հետո ասել՝ համընկնում չկա: Եւ սա վերջին կես տարում միակ դեպքը չէ: Մարդկանց արատավորում են ամենաբարձր մակարդակով, պիտակավորում միայն այն բանի համար, որ նրանք աշխատել են նախկին համակարգում: Այս մոտեցումը հեղափոխականների մոտ ամենուր է՝ սկսած նախարարությունների կրտսեր մասնագետներից մինչեւ նախկին վարչապետներ: 

Եւ ուրեմն ինչպես կասեր երբեմնի պատգամավոր Փաշինյանը «օդում կախված» մնացին օրինակ՝ «Այբ»-ում չարաշահումների մասին ԿԳ երիտասարդ նախարարի սենսացիոն հայտարարությունները, որը չցանկացավ հետ մնալ «կոռուպցիոն բացահայտումների» մրցավազքից ու հայտնի մեղադրանքը հնչեցրեց «Այբ»-ի հասցեին, ապա խուսափեց այդ առնչությամբ պարզաբանումներից՝ հիմնավորելով թե շատ զբաղված է ու չի հասցրել ուսումնասիրել աուդիտի արդյունքները: 

Ամենուր կոռուպցիա ու սենսացիոն բացահայտումներ գտնելու, նախկին իշխանությունների հետ որեւէ կապ ունեցած անձանց մասսայաբար սեւացնելու ու ամենավերջին հանցագործը ներկայացնելու մոլուցքը այդքան էլ հեշտամարս չէ:

«Մասկի շոու» կազմակերպելով՝ երկար չես ձգի, ի վերջո, գալու է պահը՝ ամեն մի խոսքի ու հայտարարության համար հաշվետու լինելու, «համընկնումներ» ու փաստեր ներկայացնելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ